SME Business Advisor (Yerevan)
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի ՓՄՁ բիզնեսի խորհրդատուի աշխատատեղը։
Պլանավորել, թիրախավորել և ձեռնարկել միջոցառումներ պոտենցիալ հաճախորդներ բացահայտելու և ներգրավելու ուղղությամբ,
ՓՄՁ գործող և պոտենցիալ հաճախորդներին իրականացնել բանկի պրոդուկտների նպատակային վաճառքներ,
խաչաձև և վերադիր վաճառքներ իրականացնելու միջոցով բարձրացնել գործող հաճախորդների պրոդուկտային ծանրաբեռնվածության մակարդակը,
ընդունել վարկերի, վարկային գծերի և Բանկի այլ պրոդուկտների դիմումները և ապահովել պրոդուկտի տրամադրման շղթայի անխափան ընթացքը,
իրականացնել հաճախորդների տվյալների կառավարումը, ընթացիկ թարմացումները, հավաքագրել Բանկի պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը և մուտքագրել Բանկի տվյալների բազայում,
իրականացնել իրեն կցված հաճախորդների պորտֆելի կառավարումը, ներառյալ՝ պլանավորումը, մոնիթորինգը և վերլուծությունը, ապահովելով պորտֆելի արդյունավետության բարելավումը,
ապահովել անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարումը և նպաստել մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարմանը,
խթանել Բանկի թվային և հեռահար ծառայությունների (բջջային և ինտերնետային ծառայություններ, բանկոմատներ, կանխիկի ընդունման տերմինալներ և այլն) կիրառումը,
իրականացնել ՓՄՁ շուկայի և ոլորտային զարգացումների մշտադիտարկում, վերլուծել մրցակցային միջավայրը և ներկայացնել առաջարկություններ վաճառքի գործընթացը բարելավելու նպատակով։
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների և այլ հարակից ոլորտներում,
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի),
B2B վաճառքի տեխնիկաների իմացություն (SPIN, AIDA, խաչաձև վաճառք, առարկությունների կառավարում և այլն),
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,
Ներկայացուցչական հմտություններ,
Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։