Руководитель группы продаж

2GIS.AMYerevanstaffampaskelbta 2026-09-15

2GIS-ը միջազգային ՏՏ ընկերություն է։ Մենք մշակում ենք քարտեզ, տեղեկատու և նավիգատոր՝ տարբեր քաղաքներում հարմարավետ կյանքի համար։ 2GIS-ի ամսական լսարանը գերազանցում է 80 մլն օգտատերը։

Մենք ներկայացնում ենք երկր ի նշանավոր հավելվածներից մեկը։ Օգնում ենք մարդկանց հարմարավետ ապրել քաղաքում, իսկ բիզնեսին՝ գտնել հաճախորդներ։

Երևանում կոմերցիոն բաժնի ընդլայնման կապակցությամբ հայտարարում ենք մրցույթ՝ Վաճառքի խմբի ղեկավարի պաշտոնը համալրելու համար։

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

Հայերենի և ռուսերենի լավ իմացություն՝ բանավոր և գրավոր։

Ինչ է անհրաժեշտ անել

  • Համակարգված ներդնել կոմերցիոն ստանդարտները, վերահսկել և իրականացնել դրանց պահպանման աուդիտ։
  • Կազմակերպել և վերահսկել վաճառքի մենեջերների աշխատանքը։
  • Ապահովել խմբի ցուցանիշների կատարումը՝ 2GIS-ի գովազդային հնարավորությունների

վաճառքի ծավալի և որակի մասով։

  • Զարգացնել խմբի հաճախորդների բազան։
  • Կառավարել անձնակազմը՝ ընդունելություն, ուսուցում, մոտիվացում և գնահատում։
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ՝ հաճախորդների փորձառությունը

բարելավելու նպատակով։

Պահանջներ

  • Հայերենի և ռուսերենի իմացություն, այդ թվում նաև գրավոր։
  • Անձնական ակտիվ վաճառքների հաջող փորձ, ինչպես նաև առնվազն 1 տարվա

աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում։

  • Վերլուծական տվյալների հետ աշխատելու կարողություն՝ հասկանալ թվերը, կազմել

կանխատեսումներ և տվյալների հիման վրա որոշումներ ընդունել։

  • Թիմի կառավարման հմտություններ՝ առաջադրանքների սահմանում, հետադարձ կապի

տրամադրում և աշխատակիցների զարգացում։

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ և արդյունքի նկատմամբ կողմնորոշվածություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն ՏՏ ընկերություն։
  • Պլանի կատարման դեպքում՝ եկամտի բարձր մակարդակ (ֆիքսված աշխատավարձ +

վաճառքի տոկոս)։

  • Վճարվող արձակուրդ և ժամանակավոր անաշխատունակության նպաստ։
  • Ընկերության շրջանակում լրացուցիչ ուսուցման հնարավորություն, վաճառքի ուսուցում 2GIS

համակարգում և ստաժավորում։

  • Արտաքին հանգամանքներից անկախ աշխատելու և վաստակելու հնարավորություն։
  • Շուկայում պահանջված գերազանց արտադրանք։
  • Բարձր եկամտի հնարավորություն՝ «առանց վերին սահմանաչափի»։ Ընդհանուր եկամուտը

կախված է ձեր մասնագիտական կառավարումից և ձեր թիմի գործադրած ջանքերից։

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 09:30-18:30, երկուշաբթիից ուրբաթ։ Հանգստանում ենք

հանգստյան և տոն օրերին։

  • Հարմարավետ և ժամանակակից գրասենյակ քաղաքի կենտրոնում։

Հաճախ տրվող հարցերի պատասխաններ

  • Հարցազրույցի առաջին փուլը հնարավոր է անցնել առցանց։
  • Աշխատանքը լրիվ դրույքով և գրասենյակային է՝ Երևան քաղաքում։
  • Հայերենի իմացությունը պարտադիր է։
  • Աշխատավարձի մակարդակը կքննարկվի համապատասխան թեկնածուի հետ։
  • Նախատեսված են հաստիքի ծանոթացում, ուսուցում և ստաժավորում։