Senior Brand and Packaging Designer
Your tasks
- Ստեղծել նոր պրոդուկտների փաթեթավորման դիզայն-կոնցեպտներ և մշակել դրանց ամբողջական վիզուալ լուծումները։
- Նախագծել և ձևավորել բրենդային ինքնության տարրեր՝ լոգո, պատկերագրություն, տիպոգրաֆիա, գունային համակարգեր և այլ գրաֆիկական բաղադրիչներ։
- Մշակել փաթեթավորման հիմնական դիզայնը, ինչպես նաև դրա տարբեր չափային, կառուցվածքային և ապրանքատեսակային տարբերակները։
- Ստեղծել տեխնիկապես ճշգրիտ, բարձրորակ և արտադրական պահանջներին համապատասխան դիզայն-մակետներ։
- Աշխատել փաթեթավորման կառուցվածքային գծագրերի (Dieline) հետ՝ հաշվի առնելով տուփերի ձևը, չափերը, ծալքերը և արտադրական սահմանափակումները։
- Իրականացնել տպագրական ֆայլերի ամբողջական նախապատրաստումը (Prepress)՝ պահպանելով տպագրական և տեխնոլոգիական բոլոր պահանջները։
- Մասնակցել նոր պրոդուկտի ստեղծման ամբողջական ցիկլին՝ գաղափարի մշակումից, դիզայնի և նյութերի ընտրությունից մինչև փորձնական նմուշների հաստատում և սերիական արտադրություն։
- Համագործակցել արտադրական, տեխնոլոգիական և տպագրական ստորաբաժանումների հետ՝ ապահովելով դիզայնի ճիշտ իրականացումը։
- Ապահովել դիզայնի համապատասխանությունը հաստատված բրենդային ստանդարտներին և տպագրական որակի պահանջներին։
- Կատարելագործել և արդիականացնել գործող պրոդուկտների փաթեթավորման դիզայնը։
- Իրականացնել դիզայներական բաժնի ղեկավարի կողմից առաջադրված մասնագիտական առաջադրանքները։
Requirements
Փնտրում ենք բարձր որակավորում ունեցող, ստեղծագործ և փորձառու ավագ դիզայների, ով մասնագիտացած է բրենդինգի և փաթեթավորման դիզայնի ոլորտում և տիրապետում է նոր պրոդուկտների ստեղծման ամբողջական գործընթացին՝ գաղափարի և վիզուալ կոնցեպտի մշակումից մինչև տպագրական ֆայլի պատրաստում և վերջնական արտադրություն։ Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով համատեղում է ստեղծագործական մտածողությունը, դիզայնի բարձր գեղագիտական չափանիշները և արտադրական գործընթացների խորքային տեխնիկական գիտելիքները։
- Adobe Creative Cloud ծրագրային փաթեթի, մասնավորապես՝ Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրերի խորացված և մասնագիտական բարձր մակարդակի տիրապետում։
- Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստների կամ հարակից մասնագիտական ոլորտում։
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ գրաֆիկական դիզայնի ոլորտում, որից առնվազն 3 տարին՝ բրենդինգի և փաթեթավորման դիզայնի ուղղությամբ։
- Գրաֆիկական դիզայնի հիմնարար սկզբունքների խորքային իմացություն՝ կոմպոզիցիա, գունագիտություն, տիպոգրաֆիա, վիզուալ հիերարխիա և գրաֆիկական համակարգերի կառուցում։
- Բրենդային ինքնության (Brand Identity) մշակման և բրենդի վիզուալ ստանդարտների (Brand Guidelines) կիրառման փորձ։
- Փաթեթավորման դիզայնի նախագծման սկզբունքների, կառուցվածքային լուծումների և տեխնիկական առանձնահատկությունների խորացված իմացություն։
- Տպագրական ֆայլերի պատրաստման (Prepress) մասնագիտական հմտություններ՝ CMYK, Pantone, Color Management, Bleed, Overprint և տպագրական այլ տեխնիկական պահանջների իմացությամբ։
- Տպագրական տեխնոլոգիաների՝ օֆսեթ, ֆլեքսո և թվային տպագրության առանձնահատկությունների իմացություն։
- Տպագրական նյութերի և հետտպագրական մշակման տեխնոլոգիաների իմացություն՝ լամինացիա, լաքապատում, ֆոլգավորում, դաջվածք, կտրում և այլ արտադրական գործընթացներ։
- Նոր պրոդուկտի ստեղծման և արտադրության ամբողջական աշխատանքային շղթայի իմացություն։
- Փաթեթավորման դիզայնի գաղափարը տեխնիկապես իրագործելի և արտադրության համար պատրաստ լուծման վերածելու կարողություն։
- Ստեղծագործական, վերլուծական և կառուցվածքային մտածողություն։
- Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն, տեխնիկական ճշգրտություն և որակի նկատմամբ պահանջկոտ մոտեցում։
- Նախագծեր ինքնուրույն կառավարելու, մասնագիտական որոշումներ կայացնելու և սահմանված ժամկետները պահպանելու ունակություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր մասնագիտական ստորաբաժանումների հետ հստակ հաղորդակցվելու կարողություն։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՄԱՐՎԻ
- FMCG, սննդամթերքի կամ հրուշակեղենի ոլորտում փաթեթավորման դիզայնի աշխատանքային փորձը։
- Փաթեթավորման 3D վիզուալիզացիայի Autodesk 3ds Max ծրագրի իմացությունը:
- Տպարանների և արտադրական կազմակերպությունների հետ անմիջական համագործակցության փորձը։
- Տարբեր նյութերով և ոչ ստանդարտ կառուցվածքներով փաթեթավորումների մշակման փորձը։
Փնտրում ենք կայացած մասնագետի, ով ունակ է ինքնուրույն մշակել բարդ դիզայներական նախագծեր, առաջարկել նորարարական և արդյունավետ լուծումներ, հիմնավորել իր մասնագիտական որոշումները և պատասխանատվություն կրել նախագծի որակի համար՝ ստեղծման սկզբնական փուլից մինչև վերջնական արտադրանք։
Մեզ համար կարևոր է, որ թեկնածուն ունենա ոչ միայն բարձր գեղագիտական ճաշակ և ստեղծագործական ներուժ, այլև արտադրական մտածողություն՝ հասկանալով, թե ինչպես է դիզայներական գաղափարը վերածվում իրական, որակյալ և մրցունակ պրոդուկտի։
How to apply
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել՝
- Ինքնակենսագրական (CV)։
- Մասնագիտական պորտֆոլիո՝ իրականացված բրենդինգի և փաթեթավորման դիզայնի նախագծերով, որը ներկայացնում է թեկնածուի ստեղծագործական մակարդակը, մասնագիտական հմտությունները և փաթեթավորման նախագծման փորձը։
Դիմումները դիտարկվում են միայն մասնագիտական պորտֆոլիոյի առկայության դեպքում։