Հաճախորդների սպասարկման մասնագետ, Արմավիրի մարզ
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի Արմավիրի մարզում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Իրականացնում է խորհրդատվություն Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների վերաբերյալ, օգնում հաճախորդին ընտրել օպտիմալ բանկային պրոդուկտ,
Հաճախորդի դիմումի հիման վրա բացում է ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հաշիվներ, ընդունում վճարային քարտերի տրամադրման և փակման հայտեր, տրամադրում հաճախորդի կողմից պատվիրված քարտերը,
Լրացնում է հաճախորդների կողմից հայցած բանկային պրոդուկտների համապատասխան հայտեր, ընդունում վարկային հայտեր և հետևում հետագա հաստատման գործընթացին,
Կանոնակարգված կերպով իրականացնում է հանդիպումներ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ մասնաճյուղի ներսում և մասնաճյուղից դուրս,
Հաճախորդի սպասարկման ընթացքում իրականացնում է խաչաձև վաճառք,
Իրականացնում է արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում և փոխանցում, ներբանկային, միջբանկային փոխանցումներ,
Հաճախորդներից ընդունում և կատարում է վճարման հանձնարարականներ, իրականացնում հաճախորդների բանկային, քարտային, այլ հաշիվներով կանխիկ և անկանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում:
Բարձրագույն կրթություն,
Բանկային աշխատանքաին փորձը ցանկալի է,
Բանկային գործի իմացություն,
Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
Զարգացած համակարգչային հմտություններ,
Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
Լարված աշխատանք կատարելու ունակություն:
Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից `
Բժշկական ապահովագրություն,
Կորպորատիվ միջոցառումներ,
Սպորտային փաթեթ,
րտոնյալ ֆինանսական ծառայություններ,
Պարգևատրման համակարգ,
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: