Manager
Վիա Էսթետիկ Ակադեմիան փնտրում է մենեջեր
Վիա Էսթետիկ Ակադեմիան փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և առաջնորդական հմտություններով մենեջեր։ Թեկնածուն ղեկավարելու է ամբողջ ակադեմիայի և կլինիկայի ընթացիկ աշխատանքները, համակարգելու է թիմը և ապահովելու է բարձրակարգ սպասարկում և արդյունավետ կազմակերպչական գործընթացներ։
Ակադեմիայի և կլինիկայի ամբողջ գործառույթների կազմակերպում և վերահսկում,
Աշխատակիցների թիմի կառավարում և աշխատանքային գործընթացների համակարգում,
Ակադեմիայի զարգացման ռազմավարության մշակման և իրագործման աջակցում,
Ծառայությունների որակի մշտադիտարկում և բարելավման առաջարկներ,
Հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովում,
Կոնֆերանսների, դասընթացների և միջոցառումների կազմակերպում
Աշխատանքային փորձը ցանկալի է
Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ,
Հաղորդակցական և բանակցային բարձր կարողություններ,
Ժամանակի արդյունավետ կառավարման և արագ որոշումներ ընդունելու կարողություն,
Օտար լեզվի (ռուսերեն և անգլերեն) իմացություն։
Մենք առաջարկում ենք
Մրցունակ աշխատավարձ
Հարմարավետ աշխատանքային միջավայր,
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն,
Մասնակցություն ոլորտային միջոցառումներին և միջազգային համագործակցություններին։
Աշխատանքային վայր ՝ Երևան, Կենտրոն, Թումանյան 34