Ներմուծման և լոգիստիկայի պատասխանատու
Յունիքիմ ՍՊԸ-ն , հանդիսանալով քիմիական և հարակից ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում զարգացող ընկերություն, ընդլայնում է իր թիմը և փնտրում է կազմակերպված ու պատասխանատու մասնագետի՝ միանալու մեր թիմին։
Ապահովել գնումների, բեռնափոխադրումների , մաքսային ձևակերպումների , անհրաժեշտ թույլտվությունների ձեռք բերումը և գործառնական որոշ գործընթացների արդյունավետ կոորդինացիան ։
Կազմակերպել և կառավարել գնումների ամբողջական գործընթացը՝ ապահովելով մատակարարների հետ բանակցություններ՝ գին-ժամկետ-որակ օպտիմալ համադրությամբ, ռիսկերի վերահսկում և գնահատում
Մատակարարների հետ կառուցել երկարաժամկետ, կայուն և փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։
Ապահովել և վերահսկել ամբողջ փաստաթղթաշրջանառության կառավարումը՝ ներառյալ պատվերների ստացումը վաճառքի բաժնից, դրանց գնման օպերատիվ կազմակերպումը, ուղեկցող փաստաթղթերի և անհրաժեշտ թույլտվությունների ժամանակին ձեռք բերումը ։
Վերահսկել քիմիական ապրանքների ներմուծման ամբողջ շղթան՝ սկսած պայմանագրերի կնքումից մինչև պահեստավորում և բաշխում։
Կառավարել ներմուծման բյուջեն՝ ապահովելով ծախսերի օպտիմալացում և ֆինանսական արդյունավետություն
Իրականացնել ծախսերի հաշվարկ, վերլուծություն և շահութաբերության բարձրացման նպատակով
Կազմել վերլուծական որոշակի հաշվետվություններ և ապահովել տվյալների համակարգված հավաքագրում
Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտություն, լոգիստիկա, մատակարարման շղթայի կառավարում կամ հարակից ոլորտներ)
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գնումների, լոգիստիկայի գործընթացների ոլորտում
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (բիզնես մակարդակով)
MS Office-ի առաջադեմ տիրապետում (հատկապես Excel) և պրոֆեսիոնալ որոնման/հետազոտական հարթակների օգտագործման հմտություն
Բարձր կազմակերպվածություն, պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ բացառիկ ուշադրություն
Բանակցությունների, հաղորդակցության և հարաբերությունների կառավարման ճկունություն, գործնական հմտություններ