Ֆինանսիստ

UNICHEM LLCYerevanstaffampubblicata il 25/08/2026

Յունիքիմ  ընկերությունը փնտրում է ֆինանսիստ/տնտեսագետի աշխատանքային փորձով։ 

Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների հաշվառման աշխատանքները,

Ապահովել կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների, վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը,

Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,

Ապահովել հիմնական միջոցների հաշվառումը

Պատրաստել եկամուտների և ծախսերի տարեկան բյուջեի պլանը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին,

Ամսական հիմունքներով պատրաստել եկամուտների և ծախսերի փաստացի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար,

Ամսական պատրաստել նախորդ ամսվա եկամուտների և ծախսերի փաստացի հաշվետվությունը և համեմատել այն պլանավորված ցուցանիշների հետ,

Ամսական պատրաստել կանխիկ հոսքերի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար,

Ամսական պատրաստել նախորդ ամսվա կանխիկ հոսքերի փաստացի հաշվետվությունը,

Համեմատել հարկային ծառայության համակարգում գրանցված և ստացված հաշվապահական փաստաթղթերի տվյալները հաշվապահական ծրագրում մուտքագրված տվյալների հետ,

Իրականացնել գույքագրում,

Մասնակցել գույքագրման հանձնաժողովների ամփոփված արդյունքների մշակմանը և տվյալների մուտքագրմանը հաշվապահական ծրագրում,

Ամսական հիմունքներով ղեկավարությանը տրամադրել նախորդ ամսվա եկամուտների մասին տեղեկատվություն,

Պատրաստել լրացուցիչ վաճառքների և գնումների հաշվետվություններ՝ ըստ ղեկավարության պահանջի։

Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տնտեսագիտական կամ ֆինանսական հաշվառման ոլորտում,

ՀՀ Հարկային օրենսգրքի իմացություն,

Հաշվապահական ստանդարտների իմացություն,

ՀԾ ծրագրերի տիրապետում,

Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ,

Հաշվապահական ծրագրի լավ իմացություն,

Համակարգչային գիտելիքներ (Word, Excel),

Վերլուծական հմտություններ,

Խնդիրների լուծման հմտություններ,

Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,

Համագործակցում/թիմային աշխատանք,

Գերազանց հայերենի, ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի,

Բարձրագույն մասնագիտական կրթություն։

Արտադրությունում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։