Համակցման տեխնիկ ք. Սևան
Team Telecom Armenia-ն փնտրում է Համակցման տեխնիկ Սևան քաղաքում, ցանցի կառուցման և սպասարկման աշխատանքները իրականացնելու նպատակով:
Միանալով մեր թիմին, դու հնարավորություն կունանաս աշխատել 100 ամյա պատմություն ունեցող ընկերությունում, որի կայունությունը՝ վաղվա օրվա նկատմամբ վստահության երաշխիքն է։
Մեր արհեստավարժ մասնագետներով համալրված թիմը պատրաստ է աջակցել և փոխանցել իր փորձը մեր նոր թիմակիցներին։
- Կատարել համակցման աշխատանքներ`ըստ տեխնիկական նորմերի և դրույթների
- Իրականացնել ցանցի սպասարկման աշխատանքներ ՝ գործող տեխնոլոգիաների համաձայն:
- Իրականացնել համակարգչային ցանցերի կառուցում:
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն;
- Ցանկալի է նվազագույնը 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
- Օպտիկական և համակարգչային ցանցերի գերազանց իմացություն;
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ ապահովելու ունակություններ;
- Սեփական ավտոմեքենայի առկայություն, B,C կարգի վարորդական իրավունք և վարելու հմտություններ (մեքենայի շահագործման ծախսերի փոխհատուցում);
- Սպասարկման և համագործակցության հմտություններ;
- Ժամանակը կառավարելու ունակություն;
- Թիմում աշխատելու գերազանց կարողություններ;
- Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն:
Արտոնություններ՝
- Առողջության ապահովագրություն;
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ);
- Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hrm@telecomarmenia.am հասցեին:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը`www.telecomarmenia.am