Վաճառքի և սպասարկման մասնագետ (Նոր Հաճն)
Team Telecom Armenia-ն փնտրում է Վաճառքի և սպասարկմանմասնագետ Նոր Հաճնի* համար
- Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը:
- Իրականացնել մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառք:
- Կատարել դրամական միջոցների մուտքեր և վարել համապատասխան թղթաբանությունը:
- Ապահովել ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարումը:
- Ապահովել սարքավորումների կարգավորումներ:
- Պատրաստել հաշվետվություններ ըստ հաստատված ժամանակացույցի:
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
- Աշխատանքային փորձը վաճառքի և սպասարկման ոլորտում ցանկալի է:
- Հեռահաղորդակցության ոլորտի բազային գիտելիքներ;
- Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;
- Ակտիվ վաճառքի հմտություններ;
- Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;
- Ուսուցման պատրաստակամություն;
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
- Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն;
- Նպատակասլացություն, ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Microsoft Office գերազանց գիտելիքներ;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
Արտոնությունների փաթեթ․
- Առողջության ապահովագրություն;
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ);
- Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից;
- Կորպորատիվ տոներ և միջոցառումներ:
Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Վաճառքի և սպասարկման մասնագետ Նոր Հաճն:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը www.telecomarmenia.am
Referente
Indicato dal datore di lavoro nell'annuncio — per domande e per la tua candidatura.