շինարարական հրապարակի ճարտարագետ

"Team Estate" CJSCYerevanstaffampubblicata il 02/09/2026

Մենք փնտրում ենք շինարարական հրապարակի ճարտարագետ , ով  պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների տեխնիկական կազմակերպման, վերահսկման և նախագծային պահանջներին համապատասխան իրականացման համար։

Կազմակերպել և անմիջականորեն ղեկավարել շին․հրապարակում իրականացվող ինժեներական և շինարարական աշխատանքները։

Ապահովել աշխատանքների համապատասխանությունը հաստատված աշխատանքային գծագրերին, ինժեներական նախագծերին և շինարարական նորմերին։

Ապահովել կատարվող աշխատանքների բարձր որակը և պահպանել սահմանված ժամանակացույցը։

Բաշխել առաջադրանքները բանվորական թիմերին, վերահսկել ենթակապալառուների աշխատանքը։

Կազմել անհրաժեշտ շինանյութերի և սարքավորումների հայտերը, վերահսկել դրանց ճիշտ ծախսը և պահպանումը։

Ապահովել  անհրաժեշտ թղթաբանությունը՝ ընթացիկ հաշվետվությունները ներկայացնելու նպատակով։

Բարձրագույն կրթություն;

Քաղաքացիական/ինժեներական շինարարության ոլորտում գիտելիքներ։

Առնվազն 3-5 տարվա փորձ ինժեներական/շինարարական նախագծերում;

Ճարտարագիտական և ինժեներական գծագրերը (CAD, PDF) վարժ կարդալու և տեղում կիրառելու գիտելիքներ;

Շինարարական նորմերի, ստանդարտների և անվտանգության կանոնների իմացություն;

Կազմակերպչական ձիրք;

Թիմում աշխատելու գերազանց ունակություն;

Սթրեսակայունություն;

Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;

Պատասխանատվություն և ճկունություն։

Համակարգչային գերազանց գիտելիքներ։