B2B / B2C Sales Manager

Smartic LLCYerevanstaffampubblicata il 10/09/2026
Indispensabile:Lead

Մենք փնտրում ենք ուժեղ վաճառքի մասնագետի, ով գիտի՝ ինչպես վաճառել պրեմիում ապրանքներ և բարձրարժեք լուծումներ՝ ոչ միայն ապրանքը, այլև փորձառությունը, արժեքն ու վստահությունը։

Ի՞նչ ենք փնտրում

Վաճառքի ոլորտում ապացուցված փորձ

Պրեմիում/լյուքս դասի ապրանքների կամ ծառայությունների վաճառքի փորձը ցանկալի է

Ուժեղ հաղորդակցման և բանակցային հմտություններ

Հաճախորդամետ և պրոֆեսիոնալ մոտեցում

Հաճախորդի կարիքները հասկանալու և դրանք հաջող վաճառքի վերածելու ունակություն

Հետաքրքրվածություն տեխնոլոգիաների, դիզայնի և ժամանակակից lifestyle լուծումների նկատմամբ

Պրեմիում ավտոմեքենաների, անշարժ գույքի, ինտերիերի/կահույքի, տեխնոլոգիաների, լյուքս ռիթեյլի կամ հյուրընկալության ոլորտում փորձը կլինի մեծ առավելություն։

Smart Home ոլորտում փորձը պարտադիր չէ․ մենք կսովորեցնենք տեխնոլոգիան։ Մեզ պետք է մասնագետ, ով արդեն գիտի՝ ինչպես վաճառել պրեմիում։

📍 Երևան | Ամբողջական դրույք

Հետաքրքրվա՞ծ եք։ Ուղարկեք Ձեր CV-ն՝ info@smartic.am

Աշխատանքային պարտականություններ

B2B և B2C վաճառքի ռազմավարությունների իրականացում և զարգացում

Նոր B2B գործընկերների, դիզայներների, ճարտարապետների, կառուցապատողների և հաճախորդների ներգրավում

Նոր հաճախորդների ակտիվ որոնում և վաճառքի հնարավորությունների ձևավորում

Հաճախորդների կարիքների բացահայտում և անհատականացված Smart Home լուծումների առաջարկում

Հաճախորդների հետ հանդիպումների, ցուցասրահ այցելությունների և պրեզենտացիաների կազմակերպում

Պրեմիում ապրանքների և լուծումների արժեքի պրոֆեսիոնալ ներկայացում՝ շեշտադրելով դիզայնը, որակը, տեխնոլոգիան և երկարաժամկետ արժեքը

B2B հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների և գործընկերության ձևավորում ու զարգացում

Դիզայներների և ճարտարապետների հետ համագործակցության ցանցի ձևավորում և ընդլայնում

Վաճառքի ամբողջական գործընթացի կառավարում՝ Lead → Meeting → Proposal → Negotiation → Closing → After-Sales

Վաճառքի թիրախների և KPI-ների կատարում

Հաճախորդների տվյալների և վաճառքի գործընթացների պատշաճ վարում CRM համակարգում

Ընթացիկ նախագծերի համակարգում տեխնիկական թիմի հետ՝ վաճառքի և իրականացման փուլերի միջև սահուն անցում ապահովելու նպատակով

Հետվաճառքային կապի պահպանում հաճախորդների հետ և լրացուցիչ վաճառքի հնարավորությունների բացահայտում

Վաճառքի արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների և կատարողականի վերլուծությունների պատրաստում

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է՝ համապատասխան ոլորտում

Ուժեղ հաղորդակցման, բանակցային և պրեզենտացիոն հմտություններ

Վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ապացուցված փորձ

Արդյունքներին և KPI-ներին ուղղված մտածելակերպ

Պրեմիում հաճախորդների հետ աշխատելու պրոֆեսիոնալ մոտեցում

Նոր հաճախորդներ և բիզնես գործընկերներ ներգրավելու և զարգացնելու ունակություն

Նախաձեռնողականության, պատասխանատվության և ինքնուրույնության բարձր մակարդակ

Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Smart Home, տեխնոլոգիական կամ պրեմիում ապրանքների ոլորտում փորձը կլինի առավելություն

Referente

Indicato dal datore di lavoro nell'annuncio — per domande e per la tua candidatura.