Credit specialist
Աշխատանքի վայրը՝ Երևան Աշխատանքի ձևաչափ՝ Լրիվ դրույք Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:00–18:00՝ հնարավոր ճկունությամբ՝ կախված հաճախորդների սպասարկման և մարզասրահի աշխատանքային գրաֆիկից
Պաշտոնի մասին
Նորաբաց մարզասրահը փնտրում է Վարկային մասնագետ ՝ նորաբաց, ժամանակակից և բարձրակարգ Technogym մարզասրահի թիմին միանալու համար։
Մարզասրահը տեղակայված է 6500 քմ մակերեսով նորակառույց, ամբողջությամբ մարզասրահի գործունեության համար նախատեսված շենքում, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ստեղծված է սպորտի և առողջ ապրելակերպի ժամանակակից պահանջներին համապատասխան։
Մարզասրահը համալրված է Technogym-ի բարձրակարգ և նորագույն մարզասարքավորումներով, ապահովելով մարզումների բարձր որակ և ժամանակակից մարզական միջավայր։
Վարկային մասնագետ պատասխանատու կլինի հաճախորդների համար ապառիկ և ֆինանսավորման տարբերակների ձևակերպման, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, ֆինանսական գործընկերների հետ համագործակցության և հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար։
Մարզասրահի հաճախորդներին ներկայացնել ապառիկի, վարկավորման և վճարման առկա տարբերակները։
Կազմակերպել և իրականացնել հաճախորդների համար ապառիկների և վարկային ծրագրերի ձևակերպման գործընթացը։
Աջակցել հաճախորդներին վարկային/ապառիկ հայտերի լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ընթացքում։
Համագործակցել բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ՝ վարկային հայտերի մշակման և հաստատման գործընթացում։
Հետևել հայտերի ընթացքին և անհրաժեշտության դեպքում կապ պահպանել ֆինանսական գործընկերների հետ։
Հաճախորդներին տրամադրել ամբողջական և հասկանալի տեղեկատվություն վարկավորման պայմանների, վճարումների և այլ ֆինանսական լուծումների վերաբերյալ։
Իրականացնել հաճախորդների տվյալների և փաստաթղթերի պատշաճ հավաքագրում և վարում։
Հետևել ձևակերպված ապառիկների և վարկային գործարքների հաշվառմանը։
Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ և պահպանել գաղտնիության պահանջները։
Համագործակցել վաճառքի և սպասարկման թիմերի հետ՝ հաճախորդների համար վճարման առավել հարմար տարբերակներ առաջարկելու նպատակով։
Կատարել վաճառքի և ապառիկների ձևակերպման վերաբերյալ հաշվետվություններ։
Հետևել ֆինանսական գործընկերների կողմից սահմանված ընթացակարգերի և պահանջների պահպանմանը։
Վարկային մասնագետի, բանկային կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Ապառիկների կամ վարկային հայտերի ձևակերպման փորձը ցանկալի է։
Բանկային և ֆինանսական ծառայությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ։
Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու կարողություն։
Ուշադրություն մանրուքների նկատմամբ և փաստաթղթերի հետ ճշգրիտ աշխատելու ունակություն։
Պատասխանատվություն, արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն։
Համակարգչային ծրագրերի և CRM համակարգերի իմացություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
Մենք առաջարկում ենք
Մրցակցային աշխատավարձ։
Աշխատանք նորաբաց և զարգացող մարզասրահում։
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
Դինամիկ և ժամանակակից աշխատանքային միջավայր։
Մարզասրահի ծառայություններից օգտվելու հատուկ պայմաններ։