Cable installer, driver
SmartHub-ը փնտրում է ՄՈՆՏԱԺՈՂ-ՎԱՐՈՐԴ
SmartHub ընկերությունը աշխատանքի է հրավիրում պատասխանատու և տեխնիկապես հետաքրքրված մոնտաժող-վարորդի ։
Պահանջներ՝
B կարգի գործող վարորդական իրավունք
Մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելու վստահ հմտություն
Տեխնիկական մտածելակերպ և ձեռքի գործիքներով աշխատելու կարողություն
Պատասխանատվություն և կարգապահություն
Թիմում աշխատելու ունակություն
Նմանատիպ աշխատանքի փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ․ պատրաստ ենք նաև սովորեցնել
Աշխատանքային պարտականություններ՝
Տեսահսկման համակարգերի մոնտաժ
LAN/UTP/FTP և օպտիկական մալուխների անցկացում
Անվտանգության և մուտքի վերահսկման համակարգերի տեղադրում
Սարքավորումների տեղադրում և մալուխային աշխատանքներ
Թիմի հետ մեկնումներ Երևանում և ՀՀ մարզերում
Ընկերության մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենայի վարում
Աշխատանքային գործիքների և տրամադրված մեքենայի պատասխանատու օգտագործում
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
B կարգի գործող վարորդական իրավունք
Մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա վարելու վստահ հմտություն
Էլեկտրական և ձեռքի գործիքներով աշխատելու կարողություն
Տեխնիկական մտածելակերպ և արագ սովորելու ունակություն
Մալուխների մոնտաժման և տեխնիկական աշխատանքներ կատարելու պատրաստակամություն
Համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների տարրական իմացությունը կդիտվի որպես առավելություն
CCTV, LAN, օպտիկական կամ անվտանգության համակարգերի մոնտաժման փորձը կդիտվի որպես առավելություն
Բարձրության վրա աշխատելու պատրաստակամություն
Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգապահություն
Թիմում աշխատելու և հաճախորդների հետ պատշաճ հաղորդակցվելու կարողություն
Սովորելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու ցանկություն
Աշխատանքային փորձը պարտադիր չէ․ համապատասխան թեկնածուին SmartHub-ը պատրաստ է ուսուցանել։
Մենք առաջարկում ենք՝
Մշտական աշխատանք
Կայուն և ժամանակին վճարվող աշխատավարձ
Մասնագիտական ուսուցում և զարգացում
Ժամանակակից գործիքներ և սարքավորումներ
Աշխատանք պրոֆեսիոնալ թիմում