Paralegal
One Business -ը խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է Հայաստանում բիզնեսի տեղափոխման, հիմնադրման և գործունեության ամբողջական ուղեկցման ոլորտում՝ զրոյից մինչև վերջնական արդյունք։ Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն, հաշվապահական և աշխատակիցների հավաքագրման ծառայություններ, իրականացնում ենք ՀՀ օրենսդրության իրավական վերլուծություն, պատրաստում ենք իրավական փաստաթղթեր և աջակցում պետական աջակցության ծրագրերի շրջանակում սուբսիդիաների ստացման գործընթացում։
Մենք փնտրում ենք պատասխանատու և մոտիվացված իրավաբանի (Քաղաքացիական և վարչական իրավունք) ՝ մեր իրավաբանական թիմին միանալու և հաճախորդներին մասնագիտական իրավական աջակցություն տրամադրելու համար։ Գործող փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքը ներառում է իրավական փաստաթղթերի պատրաստում և ուսումնասիրություն, իրավական հետազոտությունների իրականացում, ՀՀ օրենսդրության վերլուծություն, իրավական ընթացակարգերի կազմակերպմանն աջակցություն, ինչպես նաև քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներին առնչվող տարբեր հարցերի ուղեկցում։
Տարբեր տեսակի պայմանագրերի կազմում, ուսումնասիրություն և իրավական վերլուծություն։
Ընկերությունների պետական գրանցման և կանոնադրական փոփոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում։
Օրենսդրության ուսումնասիրություն, իրավական վերլուծությունների և եզրակացությունների պատրաստում։
Պետական մարմիններին ուղղված պաշտոնական հարցումների և գրավոր դիմումների կազմում և ներկայացում։
Իրավական բողոքների, պահանջների և հայցադիմումների կազմում։
Իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։
Առնվազն 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ։
Ռուսերենի լավ իմացություն։
Գործող փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես էական առավելություն։
Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում։
Մրցունակ աշխատավարձ։
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ։
Ընկերասեր թիմ և հարմարավետ աշխատանքային միջավայր։