SEO & PPC Specialist (Remote)

"METS HAYQ" REPATRIATION AGENCYYerevanstaffampubblicata il 26/10/2026
Indispensabile:AI

Your tasks

Փնտրում ենք փորձառու SEO և կոնտեքստային գովազդի մասնագետի՝ մեր թիմին միանալու և թվային մարքեթինգի նախագծերի զարգացմանն աջակցելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Կայքերի առաջխաղացում Google, Yandex և այլ որոնողական համակարգերում, ինչպես նաև AI հարթակներում տեսանելիության բարելավում։
  • Կայքերի տեխնիկական SEO աուդիտի իրականացում և անհրաժեշտ փոփոխությունների ներդրման վերահսկում։
  • Օրգանական որոնման արդյունքների, այցելությունների և կոնվերսիաների վերլուծություն։
  • Google Ads և Yandex Direct գովազդային արշավների ստեղծում, կառավարում և օպտիմալացում։
  • Գովազդային արշավների արդյունավետության գնահատում և բարելավում։
  • Պարբերական հաշվետվությունների պատրաստում և զարգացման առաջարկությունների ներկայացում։

Requirements

Պահանջներ

  • SEO ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Google Analytics (GA4) և Yandex Webmaster գործիքների վստահ իմացություն։
  • Կոնտեքստային գովազդի կառավարման գործնական փորձ։
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվություն և ինքնուրույն աշխատելու ունակություն։
  • Հայերեն լեզվի իմացությունը պարտադիր չէ։

What we offer

Մենք առաջարկում ենք

  • 100% հեռավար աշխատանք։
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ։
  • Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և պայմանավորվածության։
  • Հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու հնարավորություն։
  • Մասնագիտական զարգացման և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։

Other

Աշխատանքային ձևաչափ՝ լիովին հեռավար Աշխատանքային գրաֆիկ՝ ճկուն Աշխատավարձ՝ ըստ պայմանավորվածության