Risk management division specialist

Mellat bankYerevanstaffampubblicata il 31/08/2026

Մելլաթ Բանկ ՓԲԸ - ն աշխատանքի է հրավիրում ռիսկերի կառավարման մասնագետի հետևյալ նախապայմաններով `

Ռիսկերի քանակական և որակական վերլուծություն.

Սահմանված չափանիշների և իրավասությունների ներքո՝ գործընթացների, ներառյալ պորտֆելների և սահմանաչափերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

Ռիսկերի կառավարման մեթոդների/մոդելների կիրառում/մշակում/ներդրում.

Ռիսկերի կառավարման ներքին նորմատիվների մշակում, գնահատում, վերլուծություն, մոնիթորինգ.

Հաստատված սահմանաչափերի ներքո բանկային գործիքների գծով եզրակացության տրամադրում.

Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում բանկի ղեկավարությանը և համապատասխան ստորաբաժանումներին.

Բանկի բիզնես-գործընթացների ռիսկերի վերլուծում և գնահատում, գործընթացների/համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգի իրականացում.

Գործառնական ռիսկերի քանակական և որակական վերլուծություն իրականացում, գնահատում.

Գործառնական պատահարների բազայի վարում և վերլուծություն.

Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ` այլ աշխատանքների իրականացում.

Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսա- գիտության կամ այլ համապատասխան ոլորտում.

Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարում, աուդիտ.

Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների հետ աշխատելու հմտություններ, վերլուծական և ստեղծագործական մտածելակերպ.

Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ.

Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Office Outlook, ՀԾ-բանկ 4.0. իմացություն.

Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների շատ լավ իմացություն.

Աշխատանքային օրեր` եկուշաբթի-ուրբաթ, աշքատանքային ժամերը` 09:00-17:30.

Բոլոր այն անձինք, ովքեր հետքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմումն ուղարկել հետևյալ  էլէկտրոնային փոստի հասցեով` hr@mellatbank.am :

Referente

Indicato dal datore di lavoro nell'annuncio — per domande e per la tua candidatura.