Marketing specialist

Grain AlcoYerevanstaffampubblicata il 16/10/2026

About the company

Խմիչքի ոլորտում գործող ընկերությունը փնտրում է Marketing Specialist, ով կմիանա մեր թիմին՝ բրենդների զարգացման, շուկայում դրանց դիրքավորման և վաճառքի խթանման ուղղությամբ։

Your tasks

  • Մարքեթինգային ռազմավարությունների և արշավների պլանավորում ու իրականացում
  • Ընկերության և ապրանքանիշերի շուկայական դիրքավորման զարգացում
  • Շուկայի, սպառողների վարքագծի և մրցակիցների ուսումնասիրություն
  • Նոր մարքեթինգային գաղափարների և ակցիաների մշակում
  • Ապրանքների առաջխաղացման և վաճառքի խթանման միջոցառումների կազմակերպում
  • Ընկերության սոցիալական էջերի՝ Instagram և Facebook, կառավարում և զարգացում
  • Instagram և Facebook էջերի համար կոնտենտի պլանավորում և հրապարակումների կազմակերպում
  • Թվային և թիրախավորված գովազդային արշավների պլանավորում և համակարգում
  • Գովազդային և բրենդային նյութերի մշակման գործընթացի համակարգում
  • Սուպերմարկետներում ապրանքների համտեսների և պրոմոակցիաների կազմակերպում ու համակարգում
  • Սուպերմարկետների հետ համագործակցություն՝ համտեսների և ապրանքների առաջխաղացման կազմակերպման նպատակով
  • Միջոցառումների և այլ բրենդային ակտիվությունների կազմակերպում
  • Գործընկերների և գովազդային գործակալությունների հետ համագործակցություն
  • Իրականացված արշավների արդյունավետության վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում
  • Վաճառքի և այլ բաժինների հետ համագործակցություն՝ մարքեթինգային նպատակների արդյունավետ իրականացման համար

Requirements

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
  • Մարքեթինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Instagram և Facebook էջերի կառավարման փորձ
  • SMM և թվային մարքեթինգի գործիքների իմացություն
  • Ստեղծագործական և վերլուծական մտածողություն
  • Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ
  • MS Office-ի իմացություն
  • Հայերենի , ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Other

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00