ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԻՆԺԵՆԵՐ

GLASSWORKYerevanstaffampubblicata il 03/09/2026

GLASSWORK-ը  ՀՀ-ում և Վրաստանում գործող խոշոր ընկերություն է, որը մասնագիտացած է մետաղական և լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության և իրագործման ոլորտում։ Մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել տարբեր բարդության և մասշտաբի ճարտարապետական նախագծեր։

Այս պահին փնտրում ենք  Մետաղական կոնստրուկցիաների նախագծման ինժեների , ով կմիանա մեր ինժեներական թիմին և կմասնակցի ստանդարտ ու ոչ ստանդարտ նախագծերի տեխնիկական լուծումների մշակմանը։

Մետաղական կոնստրուկցիաների նախագծում և տեխնիկական լուծումների մշակում,

Տեխնիկական գծագրերի և նախագծային փաստաթղթերի պատրաստում՝ AutoCAD, SolidWorks կամ համապատասխան ծրագրերով,

Կոնստրուկտիվ հաշվարկների իրականացում՝ ամրություն, կայունություն, ջերմամեկուսացում, քամու և այլ շահագործման ծանրաբեռնվածությունների ազդեցություն,

Նախագծի համար համապատասխան նյութերի և մետաղների ընտրություն,

Արտադրության և մոնտաժի համար անհրաժեշտ տեխնիկական ուղեցույցների և փաստաթղթերի կազմում,

Արտադրական գործընթացի տեխնիկական վերահսկում և խորհրդատվություն,

Համագործակցություն մատակարարների, չափագրող ինժեներների և արտադրամասերի հետ,

Գլխավոր ինժեների հետ համատեղ ստանդարտ և ոչ ստանդարտ նախագծերի, ինչպես նաև դրանց դետալային լուծումների մշակում։

Բարձրագույն ճարտարագիտական կրթություն,

AutoCAD, SolidWorks, LogiKal, SchüCal կամ այլ համապատասխան ինժեներական ծրագրերի իմացություն,

Կոնստրուկտիվ վերլուծության և տեխնիկական լուծումների մշակման կարողություն,

Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի մշակման փորձ,

Տեխնիկական գծագրեր կարդալու և պատրաստելու հմտություն,

Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,

Լավ հաղորդակցման հմտություններ,

Խնդիրների ինքնուրույն վերլուծության և լուծումների առաջարկման կարողություն,

Պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Աշխատանքի վայր՝  Ջրվեժ,

Աշխատանքային գրաֆիկ՝  6-օրյա,

Աշխատանք խոշոր և բազմաբնույթ ինժեներական նախագծերի վրա,

Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն։

Եթե սիրում եք տեխնիկական բարդ խնդիրներ, հետաքրքրված եք մետաղական կոնստրուկցիաների նախագծմամբ և ցանկանում եք աշխատել իրական արտադրական միջավայրում՝  միացեք GLASSWORK-ի ինժեներական թիմին։