Հաշվապահ
Ֆլեշ ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի:
Ակտիվների և պարտավորությունների հաշվառում հաշվապահական ծրագրում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվառման մեջ,
Ստացված հաշիվների ձևակերպում,
Բանկային փոխանցումների հաստատում և իրականացում,
Հաշիվների, ակտերի կազմում,
Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
Հիմնական միջոցների հաշվառման վարում,
Աշխատավարձի հաշվարկ և ձևակերպումներ,
Կնքվող պայմանագրերի ստուգում հարկային և ֆինանսական ռիսկերի մասով,
Հաշվապահության վարման հետ կապված տեղեկատվության հավաքագրում և ամփոփում,
Պաշտոնին առնչվող այլ գործառույթների իրականացում:
Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում,
Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
Հարկային և աշխատանքային օրենսդրությունների լավ իմացություն,
Ռուսերենի և անգլերենի իմացություն,
Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
Microsoft Office (մասնավորապես Excel), ՀԾ ծրագրերի իմացություն, 1C 7.7,1C 8.3 ծրագրերի իմացություն,
Վերլուծական մտածողություն և հետևողականություն,
Միաժամանակ տարբեր առաջադրանքների վրա աշխատելու կարողություն։