ISO կառավարման համակարգի պատասխանատու

Սոֆթ Թրեյդ ՍՊԸAbovyanstaffampubblicata il 12/11/2026

<Սոֆթ Թրեյդ> ընկերությունը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և մանրուքների նկատմամբ ուշադիր մասնագետի, ով կապահովի կազմակերպությունում ISO կառավարման համակարգերի ներդրման, պահպանման, վերահսկման և շարունակական բարելավման գործընթացները։

  • ISO ստանդարտների պահանջներին համապատասխան կառավարման համակարգերի ներդրման և պահպանման ապահովում։
  • ISO ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների և այլ փաստաթղթերի մշակում, թարմացում և վերահսկում։
  • Կառավարման համակարգի համապատասխանության վերահսկում միջազգային ստանդարտների պահանջներին։
  • Ներքին աուդիտների պլանավորում և իրականացում։
  • Աուդիտների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերլուծություն և շտկող գործողությունների վերահսկում։
  • Արտաքին աուդիտների և սերտիֆիկացման գործընթացների կազմակերպում։
  • Աշխատակիցների իրազեկվածության բարձրացման և համապատասխան ուսուցումների կազմակերպում։
  • Կառավարման համակարգի արդյունավետության գնահատում և բարելավման առաջարկությունների ներկայացում։
  • Համապատասխան հաշվետվությունների և փաստաթղթաշրջանառության վարում։
  • Բարձրագույն կրթություն։
  • ISO կառավարման համակարգերի իմացություն։
  • ISO 9001 ստանդարտի պահանջների իմացություն (ISO 14001 և ISO 45001 ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Ներքին աուդիտների իրականացման գիտելիքներ և փորձ։
  • Փաստաթղթերի մշակման և վերլուծական աշխատանք կատարելու կարողություն։
  • Համակարգված, կազմակերպված և պատասխանատու աշխատելաոճ։
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
  • Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Մասնագիտական աճի հեռանկար։
  • Համագործակցային և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և կարողությունների։