Project coordinator
Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և սովորելու պատրաստակամ աշխատակից՝ ընկերության ընթացիկ նախագծերի համակարգման, վարչական աշխատանքների իրականացման, ինչպես նաև նախագծերի մշակման գործընթացին մասնակցելու համար։
Հիմնական պարտականություններ
Ընթացիկ նախագծերի աշխատանքային գործընթացների կազմակերպում և վերահսկում։
Նախագծերի ժամկետների և առաջադրանքների կատարման հետևում։
Մասնակցություն նախագծերի մշակման և պատրաստման գործընթացին։ Անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները կտրամադրվեն աշխատանքի ընթացքում՝ ուսուցման միջոցով։
Փաստաթղթերի կազմում, ձևավորում, խմբագրում և համակարգում։
Գործնական նամակների կազմում և ուղարկում, մուտքային նամակներին պատասխանների պատրաստում։
Էլեկտրոնային և թղթային փաստաթղթաշրջանառության կազմակերպում։
Նախագծերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և համակարգում։
Աղյուսակների, հաշվետվությունների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստում։
Ընկերության աշխատակիցների, գործընկերների և այլ մասնակիցների հետ աշխատանքների համակարգում։
Ղեկավարությանը նախագծերի ընթացքի, ժամկետների և առաջացած խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
Պարտադիր պահանջներ
Համակարգչային հիմնական ծրագրերի գերազանց իմացություն, մասնավորապես՝ Microsoft Word և Microsoft Excel ։
Համակարգչով և էլեկտրոնային փաստաթղթերով վստահ աշխատելու ունակություն։
Հայերենով գրագետ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
Կազմակերպվածություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Միաժամանակ մի քանի առաջադրանք կազմակերպելու և դրանց կատարման ժամկետներին հետևելու ունակություն։
Նոր գիտելիքներ ձեռք բերելու, նախագծերի մշակման գործընթացը սովորելու և մասնագիտական առումով զարգանալու ցանկություն և պատրաստակամություն։
Ցանկալի է
Տեխնիկական կրթություն։
AutoCAD ծրագրի բազային իմացություն։
Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ։
Մենք հատկապես կարևորում ենք թեկնածուի պատասխանատվությունը, ճշտապահությունը, կազմակերպվածությունը և սովորելու ցանկությունը ։ Աշխատանքի ընթացքում նախատեսվում է ուսուցում և աստիճանական ներգրավում նախագծերի մշակման գործընթացում, ուստի մեզ համար կարևոր է ոչ միայն թեկնածուի առկա փորձը, այլև նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու ցանկությունն ու կարողությունը։
CV ուղարկել office.electrodesign@gmail.com
Referente
Indicato dal datore di lavoro nell'annuncio — per domande e per la tua candidatura.