Քարտերի թողարկման մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffampubblicata il 05/10/2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Քարտերի սպասարկման և լոգիստիկայի մասնագետի թափուր հաստիք։

Աշխատանքային ժամերը 23։00-08։00

Կազմակերպել բանկային քարտերի և ծրարների տպագրության գործընթացը

Իրականացնել քարտերի ծրարավորում և դրանց պատշաճ փաթեթավորում

Կազմակերպել քարտերի լոգիստիկան՝ ինկասացիոն և առաքման ծառայությունների միջոցով

Կազմել և ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ

Իրականացնել «Արմենիան Քարդ» ընկերությունից տպագրված քարտերի ընդունման և հաշվառման գործընթացը

Իրականացնել առգրավված քարտերի ընդունումը և սահմանված կարգով հանձնումը «Արմենիան Քարդ» ընկերությանը

Ապահովել քարտերի շարժի և դրանց հետ կապված գործընթացների պատշաճ փաստաթղթավորումը

Սերտ համագործակցել համապատասխան ստորաբաժանումների և արտաքին գործընկերների հետ՝ աշխատանքային գործընթացների անխափանությունն ապահովելու նպատակով

Թիմում աշխատելու և արդյունավետ համագործակցելու ունակություն

Արագ կողմնորոշվելու ունակություն

Համակարգչային ծրագրերի, մասնավորապես՝ MS Office փաթեթի իմացություն

Հաշվետվությունների պատրաստման և տվյալների մշակման հմտություններ

Պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքային կարգապահություն

Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշգրտություն

Հաղորդակցման և համագործակցության լավ հմտություններ

Նախաձեռնողականություն և խնդիրների արագ լուծման կարողություն