Կոնտակտային կենտրոնի մասնագետ (Ցերեկային հերթափոխ)

EvocabankYerevanstaffampubblicata il 14/09/2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Կոնտակտային կենտրոնի մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդներին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման, հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

բժշկական ապահովագրություն,

ճամփորդական ապահովագրություն,

Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

տոնական և տարեվերջյան բոնուսներ,

բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

վճարվող հանգստյան օրեր,

սպորտ փաթեթ,

անգլերեն լեզվի դասընթացներ,

շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

հեռախոսազանգերի ընդունում, հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,

հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդակցման այլ միջոցներով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվություն և վաճառք,

հաճախորդներից ստացված հաղորդագրությունների ստուգում, մշակում և կատարում,

տվյալների մուտքագրում, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:

Ներկայացվող պահանջներ՝

բարձրագույն կրթություն,

առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես հեռախոսային կենտրոնի մասնագետ,

հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք,

հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,

արագ սովորելու ցանկություն և ունակություն,

հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,

բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,

արագ կողմնորոշվելու ունակություն,

նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Կոնտակտային կենտրոնի մասնագետ (ցերեկային հերթափոխ) »:

Referente

Indicato dal datore di lavoro nell'annuncio — per domande e per la tua candidatura.