Contact center sales specialist
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում նախաձեռնող, մոտիվացված և ակտիվ անձանց Կոնտակտ կենտրոնի վաճառքի մասնագետի հաստիքը համալրելու նպատակով։ Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ, ոչ լրիվ աշխատանքային օր, օրական 4 ժամ զբաղվածություն:
Ելքային զանգերի իրականացում,
Հաճախորդների հետ հաղորդակցում և ապահովագրական պրոդուկտների ներկայացում,
Մանրածախ ապահովագրատեսակների վաճառքի իրականացում,
Ապահովագրական պայմանագրերի կնքում,
Խաչաձև վաճառքների իրականացում,
Տվյալների բազայի վարում,
Կնքված բոլոր պայմանագրերի ժամանակին վճարումների մոնիտորինգ։
Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
Microsoft Office ծրագրի իմացություն,
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է,
Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ,
Բանակցություններ վարելու հմտություններ,
Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն,
Մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվություն,
Թիմում աշխատելու ունակություն և նախաձեռնողականություն:
Մրցակցային աշխատավարձ,
Բոնուսային համակարգ,
Առողջության կամավոր ապահովագրություն,
Մասնագիտական աճի հնարավորություն,
Պրոֆեսիոնալ թիմ,
Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն,
Անհատական հատկանիշներն իրացնելու հնարավորություն :