Գնահատող ընկերությունների համագործակցության պատասխանատու

Converse BankYerevanstaffampubblicata il 15/10/2026

Կոնվերս Բանկը փնտրում է Գնահատող ընկերությունների համագործակցության պատասխանատուի, ով կմիանա Բանկի Վարկերի մոնիթորինգի թիմին:

Բանկի հետ համագործակցող գույքի գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ աշխատանքի համակարգում և վերահսկում:

Բանկում գրավադրվող/գրավադրված գույքերի գնահատումների ուսումնասիրություն և գնահատված արժեքների վերաբերյալ կարծիքի տրամադրում:

Բանկի հետ համագործակցող կառուցապատող ընկերությունների կողմից իրականացվող կառուցապատման նախագծերի ուսումնասիրություն և կողմնորոշիչ գների առաջարկների ներկայացում:

Գույքերի գնահատման հետ առընչվող այլ գործառույթներ:

Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

Բարձրագույն մասնագիտական կրթություն,

Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ գույքի գնահատման, անշարժ գույքի, բանկային կամ հարակից ոլորտներում,

Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն,

Գույքի գնահատման ոլորտին առնչվող օրենսդրության գերազանց իմացություն,

MS Office և ՀԾ-Բանկ ծրագրերի իմացություն,

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի՝ առնվազն միջին մակարդակի իմացություն,

Ժամանակի կառավարման հմտություններ,

Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ,

Հաղորդակցման հմտություններխնդիրների բացահայտման կարողություն,

Վերլուծական հմտություններ: