Մասնագետ-գանձապահ, ք. Վանաձոր

Converse BankVanadzorstaffampubblicata il 07/09/2026

Կոնվերս Բանկը փնտրում է մասնագետ-գանձապահի, ով արդյունավետ կերպով կիրականացնի հաշվարկադրամարկղային կանխիկ և անկանխիկ ծառայությունների մատուցում, կապահովի հաճախորդների պատշաճ սպասարկում:

Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների սպասարկում, հաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),

Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,

Հաճախորդի կարիքների բացահայտում,

Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում,

Հաճախորդների բանկային, քարտային, այլ տարանցիկ հաշիվներով կանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում և իրականացում,

Ժամկետային ավանդների ընդունում և վարում,

Արտարժույթի փոխանակում /կանխիկ և անկանխիկ/,

Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում,

Կոմունալ վարձավճարների  ընդունում,

Բանկային ծառայությունների վաճառքի առաջխաղացման ուղղված տարբեր միջոցառումների իրականացում:

Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,

Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,

MS office գերազանց իմացություն,  Հայկական Ծրագրերի իմացությունը ցանկալի է,

Կանխիկ գումարի ստուգման հմտություններ,

Հաղորդակցման և  բանակցելու գերազանց հմտություններ,

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,

ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:

Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները: