Հիփոթեքային շուկայի պատասխանատու, Վաճառքների համակարգման բաժին

Converse BankYerevanstaffampubblicata il 02/11/2026

Կոնվերս բանկը փնտրում է Հիփոթեքային շուկայի պատասխանատուի, ով կապահովի հիփոթեքային համագործակցությունների ուղղության արդյունավետ կառավարումը, գործընկերային ցանցի զարգացումը և ընդլայնումը, նոր գործընկերների ներգրավումը, գործող գործընկերների հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների ձևավորումը, ինչպես նաև թիմի սահմանված բիզնես նպատակների և կատարողական ցուցանիշների իրականացումը։

  • Ղեկավարել հիփոթեքային թիմի աշխատանքը՝ ապահովելով աշխատանքների պլանավորումը, պարտականությունների բաշխումը, կատարողականի գնահատումը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը։
  • Մշակել և իրականացնել հիփոթեքային համագործակցությունների զարգացման ու գործընկերային ցանցի ընդլայնման ծրագրեր։
  • Կազմակերպել կառուցապատող ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների և այլ գործընկերների ներգրավումը, վարել առանցքային բանակցություններ համագործակցության պայմանների շուրջ։
  • Համակարգել գործընկերների և կառուցապատման նախագծերի ուսումնասիրության, հաստատման ու համագործակցության պայմանագրերի կնքման գործընթացները՝ համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ։
  • Զարգացնել գործող գործընկերների հետ հարաբերությունները՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը և առաջացող խնդիրների ժամանակին լուծումը։
  • Համակարգել գործընկերների միջոցով ներգրավված հաճախորդների հայտերի ընթացքը՝ պատասխանատու ստորաբաժանումների հետ ապահովելով արդյունավետ համագործակցություն և սահմանված ժամկետների պահպանում։
  • Ապահովել թիմի թիրախային ցուցանիշների կատարումը՝ վերահսկելով գործընկերների ներգրավման, վարկային հայտերի և տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալների արդյունքները։
  • Վերլուծել գործընկերային պորտֆելի ակտիվությունն ու համագործակցությունների արդյունավետությունը՝ ղեկավարությանը ներկայացնելով հաշվետվություններ և զարգացման առաջարկություններ։
  • Ուսումնասիրել հիփոթեքային շուկան և մրցակիցների առաջարկները՝ նախաձեռնելով համագործակցության պայմանների, ծառայությունների ու աշխատանքային գործընթացների բարելավումներ։
  • Վերահսկել թիմի գործունեության համապատասխանությունը Բանկի ներքին ընթացակարգերին և կիրառելի պահանջներին՝ ապահովելով հաճախորդների ու գործընկերների տվյալների գաղտնիությունը։
  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Բանկային կամ ֆինանսական ոլորտում առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հիփոթեքային վարկավորման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Թիմի ղեկավարման և գործընկերային հարաբերությունների զարգացման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բանկային գործունեության և հիփոթեքային վարկավորման ոլորտի խորացված իմացություն,
  • Անշարժ գույքի և կառուցապատման շուկայի առանձնահատկությունների իմացություն,
  • Գործընկերային հարաբերությունների կառավարման և զարգացման հմտություններ,
  • Բիզնեսի զարգացման և ռազմավարական պլանավորման կարողություններ,
  • Բանակցությունների վարման և պայմանավորվածությունների ձեռքբերման հմտություններ,
  • Թիմի ղեկավարման, մոտիվացման և կատարողականի գնահատման կարողություններ,
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու ունակություն,
  • MS Office իմացություն, մասնավորապես Excel-ի իմացություն,
  • Բարձր հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • Արդյունքներին միտվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Ռազմավարական մտածողություն,
  • Առաջնորդություն և թիմային կառավարում,
  • Գործարար հարաբերությունների զարգացում,
  • Բանակցությունների արդյունավետ վարում,
  • Նախաձեռնողականություն և խնդիրների լուծման կարողություն,
  • Արդյունավետ հաղորդակցություն և համագործակցություն,
  • Փոփոխությունների կառավարման և գործընթացների բարելավման կարողություն։