Մեխանիկ

Coca-Cola HBC ArmeniaYerevanstaffampubblicata il 11/11/2026

ՔՈ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը փնտրում է մեխանիկ, ով կմիանա մեր տեխնիկական սպասարկման թիմին և կապահովի արտադրական սարքավորումների և օժանդակ համակարգերի անխափան աշխատանքը։ Աշխատանքը՝ հերթափոխային։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել արտադրական հաստոցների և սարքավորումների մոնտաժում և ապամոնտաժում։
  • Կատարել պլանային տեխնիկական սպասարկում, կանխարգելիչ և ուղղիչ վերանորոգման աշխատանքներ։
  • Հայտնաբերել և վերացնել արտադրական սարքավորումների անսարքությունները։
  • Ապահովել օժանդակ տնտեսությունների սարքավորումների (կոմպրեսորային կայաններ, օդափոխման և օդաքաշման համակարգեր, պոմպային հանգույցներ և այլն) անխափան շահագործումը։
  • Վերահսկել օդափոխության, օդաքաշման և այլ ինժեներական համակարգերի տեխնիկական վիճակը։
  • Մասնակցել սարքավորումների արդիականացման և բարելավման աշխատանքներին։
  • Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Տեխնիկական կրթություն համապատասխան բնագավառում (ցանկալի է)։
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ցանկալի է)։
  • Ռուսերենի լավ իմացություն։
  • Անգլերենի միջին մակարդակի իմացություն (ցանկալի է)։
  • MS Excel, MS Word, MS PowerPoint ծրագրերի բազային իմացություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։