Հաշվապահ

ArmadaYerevanstaffampubblicata il 01/09/2026

Մենք փնտրում ենք ուշադիր, պատասխանատու և իր գործին գիտակ Հաշվապահի , ով կստանձնի մեր  ֆինանսական ու հաշվապահական հոսքերի արդյունավետ կառավարումը:

Եթե կողմնակից ես հստակության, տիրապետում ես հարկային օրենսգրքին և հարակից օրենքներին, ունես սրճարանի կամ խանութի հաշվապահության փորձ, ցանկանում ես երկարաժամկետ համագործակցություն, ապա ուղարկիր մեզ քո CV- ն։

կազմակերպության, մասնավորապես սրճարանի և խանութի ամենօրյա հաշվապահական հաշվառման վարում,

 հումքի և պատրաստի արտադրանքի մուտքագրում, ելքագրում և տեղաշարժի վերահսկում,

արդյունքների վերլուծություն և շեղումների բացահայտում,

Ինքնարժեքի հաշվարկ և քաղվածքների ձևակերպում,

Դրամարկղային և բանկային գործառնությունների վարում,

Ակտիվ համագործակցություն մատակարարների հետ, հաշվարկների վարում և վերահսկում

ՀՀ հարկային օրենսդրությամբ պահանջվող բոլոր տեսակի հարկային, սոցիալական և վիճակագրական հաշվետվությունների կազմում, ստուգում և  ներկայացում: 

Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքերի իրականացում։ 

Բարձրագույն կրթություն (հաշվապահություն, ֆինանսներ կամ տնտեսագիտություն)

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,  հանրային սննդի (սրճարան/ռեստորան) կամ առևտրի (խանութի) ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն

ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն

ՀԾ-ի, ՀԾ առևտրի և MS Excel-ի և հարակից այլ ծրագրերի գերազանց իմացություն

Լիզինգի գործընթացների խորը իմացություն

Ուշադրություն մանրուքների նկատմամբ, վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում