Առաջխաղացման բաժնի ղեկավար
Indispensabile:AI
Փնտրում ենք նախաձեռնող, կազմակերպված և ստեղծագործ թիմակցի, ով կզբաղվի Ընկերության և ներկայացվող բրենդների առաջխաղացման նախագծերի պլանավորմամբ, կազմակերպմամբ և իրականացմամբ, SMM ակտիվությունների կառավարմամբ, ինչպես նաև դիզայնի և վիզուալ հաղորդակցության աշխատանքների համակարգմամբ։
Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով կարող է տեսնել նախագիծն ամբողջությամբ՝ հասկանալ նպատակը, առաջարկել լուծումներ, պլանավորել աշխատանքները, համակարգել ներգրավված մասնագետներին և գործընթացը հասցնել վերջնական, որակյալ արդյունքի։
- Մասնակցել ընկերության կարճաժամկետ, երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարության մշակմանն ու ձևավորմանը՝ հիմնվելով շուկայական միտումների, մրցակցային միջավայրի ու հաճախորդների կարիքների վրա և իրականացնել դրանք
- Համագործակցել կատեգորիաների ղեկավարների հետ՝ հաստատելու կատեգորիաների զարգացման հեռանկարները և դրանց իրականացման ծրագրերը
- Ապահովել Ընկերության բրենդի ճանաչելիության շարունակական աճ
- Կազմակերպել և իրականացրել մարքեթինգային պլանին համապատասխան գովազդային արշավներ
- Վերահսկել և գնահատել մարքեթինգային արշավների արդյունավետությունը
- Իրականացնել շուկայում կատարվող մրցակցային փոփոխությունների մշտադիտարկում
- Վերլուծել շուկայական միտումները, գնային քաղաքականությունը, մրցակիցների գործունեությունը
- Հետևել նորագույն մարքեթինգային գործիքներին, տեխնոլոգիաներին և տենդենցներին
- Հնարավորություններ ստեղծել թիմի անդամների զարգացման համար՝ ներառելով մասնագիտական ուսուցում, աշխատել արտադրողականության բարձրացման վրա
- Վերահսկել թիմի աշխատանքների արդյունավետությունը
- Պարբերաբար պատրաստել հաշվետվություններ՝ ներկայացնելով մարքեթինգային գործունեությունների արդյունքները։
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 3–5*տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, որից առնվազն 2*տարին ղեկավար պաշտոնում
- Մարքեթինգային ռազմավարությունների մշակման փորձ
- Digital Marketing-ի խորը գիտելիքներ, AI գործիքներից օգտվելու հմտություն
- Adobe Photoshop, Illustrator, InDesign, Figma ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման հմտություններ
- Նախագծերի կառավարման փորձ
- Ռազմավարական և բիզնես մտածողություն
- Հաղորդակցման և բանակցությունների վարման փորձառություն
- Ղեկավարման և թիմի զարգացման հմտություն
- Ճկունություն, սթրեսակայունություն
- Կրեատիվություն և գաղափարների գեներացման կարողություն։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը, առկայության դեպքում պորտֆոլիոն՝ իրականացված աշխատանքների օրինակներով, ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին։