Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք.Գավառ

VTB Bank (Armenia)Gavarstaffamközzétéve: 2026. 10. 29.

About the company

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Գավառում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Your tasks

  • Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հաշիվների բացում, վճարային քարտերի տրամադրման և փակման հայտերի ընդունում, հաճախորդի կողմից պատվիրված քարտերի տրամադրում,
  • Հաճախորդների կողմից հայցած բանկային պրոդուկտների համապատասխան հայտերի լրացում, վարկային հայտերի ընդունում,
  • Առկա և պոտենցիալ հաճախորդների հետ մասնաճյուղի ներսում և մասնաճյուղից դուրս հանդիպումների կազմակերպում և մասնակցություն,
  • Խաչաձև վաճառքի իրականացում,
  • Արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում և փոխանցում, ներբանկային, միջբանկային փոխանցումների իրականացում,
  • Հաճախորդների կողմից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում,
  • Հաճախորդների բանկային, քարտային, այլ հաշիվներով կանխիկ և անկանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում:

Requirements

  • Բարձրագույն կրթություն,
  • Բանկային աշխատանքաին փորձը ցանկալի է,
  • Բանկային գործի իմացություն,
  • Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Զարգացած համակարգչային հմտություններ,
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
  • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն:

What we offer

Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Սպորտային փաթեթ,
  • Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
  • Պարգևատրման համակարգ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: