Ուսուցանող մարզիչ | Քաջարան

TUMO Center for Creative TechnologiesKajaranstaffamközzétéve: 2026. 11. 02.

About the company

Թումոն նորարարական կրթական կազմակերպություն է, որտեղ 12–18 տարեկան պատանիները բացահայտում են տեխնոլոգիաների աշխարհը։

Your tasks

Թումո Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։

  • Աջակցել ուսանողների ուսումնական առաջընթացին և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին
  • Ուղղորդել նրանց անհատական ուսումնական պլանի կազմման և վարժանքների իրականացման ընթացքում
  • Մասնակցել գործնական դասընթացների և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը
  • Ստեղծել ոգեշնչող և ընկերական միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց հետաքրքրությունները

Requirements

Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է։

  • Սիրում ես շփվել և հեշտությամբ լեզու ես գտնում դեռահասների հետ
  • Ունես տարրական գիտելիքներ Թումոյի ոլորտներից առնվազն մեկի մասին (անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ֆիլմերի ստեղծում) կամ պարզապես պատրաստակամություն սովորելու
  • Թիմային ես և ունես լավ հաղորդակցման հմտություններ
  • Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություն
  • Ուսանող ես կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը

What we offer

Արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
  • Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու գործընթացում
  • Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
  • 5 լրացուցիչ արձակուրդային օրեր
  • Ծննդյան օրվա արձակուրդ

How to apply

Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։