Խնդրահարույց պարտքերի և հետդատական հավաքագրման ավագ մասնագետ

"Telecom Armenia" OJSCYerevanstaffamközzétéve: 2026. 09. 10.

Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Խնդրահարույց պարտքերի և հետդատական հավաքագրման ավագ մասնագետ ։

​​ Իրականացնել դեբիտորական պարտքերի գանձման/հավաքագրման աշխատանքներ։

Իրականացնել պարտքերի մասին նախազգուշացնող զանգեր մինչև դատարանի միջոցով պարտքի հավաքագրումը։

Կազմել ամսական/շաբաթական հաշվետվություններ։

Ուղարկել և պատասխանել ՀԿԱԾ (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)  կողմից ուղարկված գրություններին։

Հետևել ՀԿԱԾ ուղարկված և այնտեղ գտնվող կատարողական վարույթների ընթացքին և ժամանակին կատարմանը։

Ապահովել խնդիրների ժամանակին լուծումն ու  կատարումը:

Համագործակցել ՀԿԱԾ աշխատակիցների հետ` տեղեկատվության հավաքագրման  և համագործակցության ընդլայնման նպատակով:

Վերսկսել ավարտված վարույթները։

Պարզաբանել և բաշխել ՀԿԱԾ կողմից փոխանցված վճարումները։

Ցուցակագրել և թարմացնել ՀԿԱԾ-ում գտնվող գործերը։

Մասնակցել հաճախորդների հասցեների ճշտման և հաճախորդների կոնտակտային ինֆորմացիայի ձեռք բերման աշխատանքներին։

Իրականացնել պարտք ունեցող հաճախորդների համարների անջատում և երկկողմանի արգելափակում։

Բարձրագույն կրթություն, բարձրագույն իրավաբանական կրթությունը կդիտվի որպես առավելություն:

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման  և վաճառքի ոլորտներում:

Վերլուծական մտածողություն:

Հաճախորդների հետ աշխատելու և պաշտոնական նամակագրություններ վարելու հմտություններ:

Բանակցություններ վարելու ունակություններ:

Նախաձեռնողականություն, պատրաստակամություն փոփոխություններին:

Սթրեսակայունություն, թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ:

Պատասխանատվության զգացում:

Հայերեն և   ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է:

Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն, մասնավորապես Excel ։

Արտոնություններ

Առողջության ապահովագրություն:

Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ):

Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով):

Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:

Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@telecomarmenia.am   էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Խնդրահարույց պարտքերի և հետդատական հավաքագրման ավագ մասնագետ ։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am

Kapcsolattartó

A munkáltató által a hirdetésben megadva — kérdésekhez és a jelentkezésedhez.