Head of Technical Support

Notebook centreYerevanstaffamközzétéve: 2026. 11. 04.
Lead

Փնտրում ենք տեխնիկական բաժնի հմուտ ղեկավար, ով պատասխանատու կլինի նոթբուքների ախտորոշման, վերանորոգման և հետսպասարկման ամբողջական գործընթացի որակի ու արդյունավետության համար։ Պաշտոնն ենթադրում է տեխնիկների թիմի ղեկավարում, պահեստամասերի պատվերների ու պաշարների կառավարում, ինչպես նաև բարդ ապարատային և ծրագրային խնդիրների լուծում։ Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում։

  • Տեխնիկական բաժնի (սպասարկման կենտրոնի) ամենօրյա աշխատանքների պլանավորում, բաշխում և վերահսկում
  • Նոթբուքների ապարատային (hardware) և ծրագրային (software) ախտորոշման, վերանորոգման ու սպասարկման որակի պահպանման վերահսկում
  • Տեխնիկների և ինժեներների աշխատանքի համակարգում, նոր աշխատակիցների ուսուցում և մասնագիտական աճի ապահովում։
  • Անհրաժեշտ պահեստամասերի և սարքավորումների պահանջարկի որոշում, պատվերների ձևավորում և պաշարների վերահսկում։
  • Բարդ տեխնիկական խոտանների ախտորոշում, խնդրահարույց դեպքերի վերլուծություն և լուծում։
  • Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման գործընթացների, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի ստեղծում ու հետևում։
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին բարդ տեխնիկական խնդիրների պարզաբանում, վաճառքի բաժնի հետ համագործակցություն:
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համակարգչային տեխնիկայի (մասնավորապես՝ նոթբուքների) վերանորոգման ոլորտում և թիմ ղեկավարելու փորձ։
  • Նոթբուքների ճարտարապետության, մայրպլատաների (motherboard) աշխատանքի սկզբունքների խորը իմացություն։
  • Կազմակերպչական հմտություններ, վերլուծական մտածողություն, սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր զգացում։