Ներմուծում, գնումներ, լոգիստիկա
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ներմուծման մասնագետի , ով պատասխանատու կլինի անհրաժեշտ մալուխների, սարքավորումների և այլ ապրանքների ժամանակին ու պատշաճ ներմուծման գործընթացի կազմակերպման համար։
Կազմակերպել և վերահսկել ապրանքների ներմուծման և փոխադրման ամբողջ գործընթացը,
Հետևել պատվերների և բեռների տեղափոխման ժամկետներին,
Կազմակերպել ներմուծման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն ու շրջանառությունը,
Կապ պահպանել գործող մատակարարների և գործընկերների հետ,
Վարել բանակցություններ մատակարարների հետ՝ պայմանների, գների և առաքման ժամկետների վերաբերյալ,
Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և գտնել նոր մատակարարներ ու գործընկերներ,
Հետևել ապրանքների անհրաժեշտ պաշարներին և ժամանակին կազմակերպել նոր պատվերների իրականացումը,
Համակարգել մաքսային և լոգիստիկ գործընթացները՝ ըստ անհրաժեշտության,
Ապահովել ներմուծման գործընթացների պատշաճ և ժամանակին իրականացումը։
Ներմուծման, գնումների կամ լոգիստիկայի ոլորտում առնվազն 1,5 տարվա աշխատանքային փորձ,
Ներմուծման և արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող օրենսդրության հիմնական իմացություն,
Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Բանակցելու և գործնական հարաբերություններ կառուցելու զարգացած հմտություններ,
Հաղորդակցման գերազանց հմտություններ,
Ժամանակի արդյունավետ պլանավորման և աշխատանքը համակարգելու կարողություն,
Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր CV-ն՝ նշելով «Ներմուծման մասնագետ» հաստիքը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 044 010139։