Վարկային մասնագետ

MOGO UCO LLCYerevanstaffamközzétéve: 2026. 09. 10.

ՄՈԳՈ-ն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:

Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Թիմին միանալու համար:

Դուք կարող եք միանալ մեզ՝  ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը: 

Հաճախորդների ներգրավում և արդյունավետ սպասարկում,

Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,

Վարկառուի՝ Ընկերության կողմից սահմանված պահանջներին համապատասխանության ստուգում,

Ստուգման արյունքների գնահատում՝ պոտենցիալ հաճախորդների ռիսկերի վերլուծության նպատակով,

Հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,

Պահանջվող հաշվետվությունների և փաստաթղթեր ներկայացում անմիջական ղեկավարին,

Իր պարտականությունների շրջանակներում ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ ներքին կանոնակարգերով, և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթներ:

Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական/տնտեսագիտական ոլորտում,

Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,

Հաղորդակցվելու և  բանակցելու զարգացած հմտություններ,

Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն,

Նորարարական և ստեղծարար մտածողություն,

Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն,

Վարկային/բանկային և այլ ֆինանսական կառույցների գործառույթների իմացություն, MS Office-ի իմացություն,

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն, ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր  լեզուների լավ տիրապետում,

Բանկային/վարկային օրենսդրության իմացություն:

Մրցույթի մասնակցության ապահովման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝  https://talent.sage.hr/jobs/a2ae7cc7-8e5e-43e9-b3f1-7b2d8e2b43b0

www.mogo.am

 012 700 700

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից