SOC վերլուծաբան

Fast Bank CJSCYerevanstaffamközzétéve: 2026. 10. 21.
Kötelező:Cloud

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Տեղեկատվական անվտանգության ծառայությունում առկա է SOC Վերլուծաբան-ի թափուր հաստիք։

  • Իրականացնել SIEM, EDR, XDR, IDS/IPS և այլ անվտանգության համակարգերից ստացվող իրադարձությունների շարունակական մոնիթորինգ,
  • Վերլուծել անվտանգության ահազանգերը (Alerts), իրականացնել առաջնային դասակարգում (Triage) և անհրաժեշտության դեպքում էսկալացնել միջադեպերը,
  • Հայտնաբերել, հետաքննել և արձագանքել կիբեռանվտանգության միջադեպերին,
  • Իրականացնել Windows, Linux, Firewall, Proxy, VPN, Web, Database և Cloud համակարգերի log-երի վերլուծություն,
  • Բացահայտել Phishing, Malware, Ransomware, Insider Threat և այլ կիբեռսպառնալիքներ,
  • Կիրառել Threat Intelligence տեղեկատվությունը և MITRE ATT&CK Framework-ը՝ սպառնալիքների վերլուծության և քարտեզագրման նպատակով,
  • Իրականացնել Incident Response ընթացակարգերով նախատեսված գործողությունները և ապահովել անվտանգության միջադեպերի ամբողջական փաստաթղթավորումը,
  • Մասնակցել անվտանգության կանոնների (Detection Rules / Use Cases) մշակման և օպտիմալացման աշխատանքներին,
  • Համագործակցել ՏՏ, ցանցային և ենթակառուցվածքային թիմերի հետ՝ անվտանգության միջադեպերի արդյունավետ լուծման նպատակով,
  • Պատրաստել SOC գործունեության վերաբերյալ շաբաթական և ամսական հաշվետվություններ։
  • Windows և Linux օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Active Directory միջավայրի հետ աշխատելու փորձ
  • SIEM, EDR/XDR կամ այլ տեղեկատվական անվտանգության լուծումների հետ աշխատելու փորձ
  • Ցանցային տեխնոլոգիաների (TCP/IP, DNS, DHCP, HTTP/HTTPS, VPN, SSL/TLS) աշխատանքի սկզբունքների լավ իմացություն
  • Log-երի վերլուծության, իրադարձությունների փոխկապակցման (Correlation) և անվտանգության միջադեպերի հետաքննության հմտություններ
  • Phishing, Malware, Ransomware, Insider Threat, Privilege Escalation և Lateral Movement հարձակումների վերաբերյալ գիտելիքներ
  • PowerShell կամ Bash սկրիպտավորման հիմնական գիտելիքներ
  • Հայերենի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային համագործակցության հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության կամ հարակից ոլորտում

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։