Առաքիչ
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում առաքիչների, ներմուծված հումքի վաճառքի թիմում աշխատելու համար:
Պահեստից ստուգել և ընդունել շուկայի զարգացման պատասխանատուի (ՇԶՊ) կողմից կազմված պատվերն ու անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը:
Պատվերին համապատասխան բարձել ապրանքը և ապահովել մեքենայի սրահում ապրանքների ճիշտ դասավորվածությունը:
Ապահովել ապրանքների անվնաս առաքումը վաճառակետեր:
Վաճառակետերում ստուգել ապրանքների քաշերը և կատարել համապատասխան հաշվարկ:
Օրվա ընթացքում առաքված ապրանքի և կատարված գործարքների վերաբերյալ լրացնել երթուղի և կատարել հաշվարկ:
Վաճառակետի պատասխանատուների հետ հաստատել և պահպանել դրական միջանձնային հարաբերություններ` ապահովելով որակյալ և բարեխիղճ սպասարկում:
Կատարել առաքիչի պարտականություններից բխող տնօրինության այլ ցուցումներ և հանձնարարություններ:
Պարզ հաշվարկներ կատարելու կարողություն
Հաղորդակցվելու հմտություն