Receptionist/administrator
Երևան բժշկական լաբորատորիային շտապ անհրաժեշտ է ադմինստարատոր/ընդունարանի աշխատակից: Աշխատանքային ժամերը 8:30-17:30, շաբաթ՝ 8:30-15:00 , հասցեն՝ ք. Երևան, Էրեբունի, Տիտոգրադյան 133
Գրանցել հաճախորդներին, մուտքագրել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հետազոտությունների վերաբերյալ,
Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին, համակարգել և ապահովել պատշաճ նամակագրություն հաճախորդների հետ էլեկտրոնային փոստի և հաղորդկացման այլ միջոցներով,
Իրականացնել վճարումների ընդունում հաճախորդներից՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
իրականացնել armed ծրագրի վարում՝ ըստ անհրաժեշտության,
Հաճախորդներին տրամադրել հետազոտությունների արդյունքները թղթային տարբերակներով,էլեկտրոնային փոստի և հաղորդկացման այլ միջոցներով,
Արդյունավետորեն համագործակցել լաբորատոր ստորաբաժանումների բժիշկների և աշխատակիցների հետ՝ հաճախորդին տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
Ակտիվ համագործակցել գործընկեր կազմակերպությունների հետ, մասնակցել նոր գործընկերների և հաճախորդների ներգրավման աշխատանքներին,
մասնակցել լաբորատորիայի այլ նախագծերին,
կատարել աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ
Լաբորատոր հետազոտություններին առնչվող նվազագույն գիտելիքների տիրապետում,
Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրերի իմացություն, armed և terralab ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն,
Հաճախորդների բարեհամբույր սպասարկման, հաղորդակցության գերազանց հմտություններ,ճկունություն և նախաձեռնողականություն,
Հայերենի գերազանց իմացություն,ռուսերեն և անգլերեն լեզուներով հաղորդակցվելու նվազագույն կարողություն,
Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում,
Բժշկական և կորպորատիվ էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
Բուժ.հաստատություններում կամ հարակից ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է;
Հետաքրքրված անձանց խնդրում ենք CV ուղարկել gayane.shamiryan@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարել 099017789 հեռախոսահամարին: