Merchandiser
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ծառայությունների հիմնական մատակարար հանդիսացող «Կարատ Թրեյդ» ՍՊԸ-» կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Վաճառքի տեխնիկական աջակցման մասնագետների (մերչնդայզեր):
Վաճառքի տեխնիկական աջակցման մասնագետը պատասխանատու է մանրածախ առևտրի կետերում ապրանքների դասավորության, տեսանելիության, շուկայի զարգացման և հաճախորդների հետ համագործակցության համար՝ նպաստելով վաճառքի աճին և բրենդի ճանաչելիությանը։
- Այցելել պլանավորված մանրածախ վաճառակետեր
- Հավաքագրել տվյալներ ապրանքանիշի վերաբերյալ և վերահսկել շուկայի զարգացումը
- Ապահովել ապրանքների ճիշտ դասավորություն, տեսանելիություն և սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում
- Տեղադրել և վերահսկել վաճառքի կետերում գովազդային նյութերը՝ ըստ վաճառքի ռազմավարության
- Պահպանել և զարգացնել հարաբերություններ մանրածախ հաճախորդների հետ
- Տրամադրել տեղեկատվություն արտադրանքի մասին և աջակցել վաճառքի գործընթացին
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ
- Արագ սովորելու ունակություն, ազնվություն և պատասխանատվություն
- Վարորդական իրավունք և սեփական մեքենայի առկայություն
- Համակարգչային ծրագրերի հետ աշխատելու հմտություններ (Excell, Outlook)
- Աշխատանքային փորձ մերչնդայզինգի կամ վաճառքի ոլորտում՝ ցանկալի է առնվազն 1 տարի
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն