Հաշվապահ
«New City Projects»-ը Հայաստանում ոլորտի առաջատար ընկերություններից է, որը կատարում է կառուցապատում Երևանում և մարզերում:
Կազմակերպությունը, ունենալով երկար տարիների փորձ և արհեստավարժ թիմ, իրականացնում է ինչպես մասնավոր կառուցապատում, այնպես էլ ներդրումային սոցիալական ծրագրեր:
Մենք փնտրում ենք պատասխանատու, մանրակրկիտ և կազմակերպված Հաշվապահ, ով կմիանա մեր թիմին և կապահովի հաշվապահական ու կադրային գործընթացների ճշգրիտ և ժամանակին իրականացումը։ Եթե ունեք համապատասխան փորձ, լավ տիրապետում եք հաշվապահական գործառույթներին և կարողանում եք աշխատել դինամիկ միջավայրում, սիրով կսպասենք Ձեր դիմումին։
Հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական և կադրային հաշվառման համար՝ ապահովելով օրենսդրական պահանջների պահպանումը, հաշվետվությունների ժամանակին ներկայացումը և ներքին հաշվառման ճշգրտությունը։
Աշխատանքային պարտականություններ
Կադրային հաշվառման ամբողջական վարում՝ աշխատակիցների ընդունում, տեղափոխում և ազատում
Աշխատավարձերի հաշվարկ և հաշվեգրում, արձակուրդային և հիվանդության թերթիկների հաշվարկ
Հարկային և սոցիալական վճարների հաշվարկ և հարկային հաշվետվությունների ներկայացում
Ապրանքանյութական պաշարների և հիմնական միջոցների հաշվառում
Պահեստի վերահսկողության իրականացում և պահեստային շարժի փաստաթղթային ձևակերպում
Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպումների իրականացում
Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում
Հաշվետվությունների կազմում (հաշվապահական և կադրային)
Պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում
Անհրաժեշտ հմտություններ
ՀՀ հարկային օրենսդրության և Աշխատանքային օրենսգրքի իմացություն
Կադրային հաշվառման և աշխատավարձերի հաշվարկի փորձ
ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
MS Office ծրագրերի իմացություն (Word, Excel, Outlook)
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Դինամիկ բիզնես միջավայրում աշխատելու ճկունություն
Ճշտապահություն և հետևողականություն
Բարձր էթիկական նորմեր
Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Մենք առաջարկում ենք
Կայուն աշխատանք
Մասնագիտական աճի հնարավորություն
Համագործակցային և աջակցող թիմային միջավայր
20 օր վճարովի տարեկան արձակուրդ։
Տարեկան 5 day off։
Հնարավորություն մասնակցելու կառուցվածքային ուսուցման և մասնագիտական զարգացման ծրագրերին։
team-building և կորպորատիվ միջոցառումներ։
Գրասենյակային հարմարություններ, ներառյալ սուրճ, թեյ և խորտիկներ։