Մասնաճյուղի կառավարիչ

«Ագաթ Գրուպ» ՍՊԸArmavir, Artik, Kapanstaffamobjavljeno 12. 10. 2026.

Ագաթ խանութների առաջատար ցանցը, որ հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է տնտեսական ապրանքների մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, շարունակում է ընդլայնվել ու աշխատանքի է հրավիրում Մասնաճյուղի կառավարչի։

Մասնաճյուղի կառավարիչը պատասխանատու է Արթիկ քաղաքում բացվող մասնաճյուղի ղեկավարման և շարունակական զարգացման համար։

Կազմակերպել, ղեկավարել և վերահսկել մասնաճյուղի աշխատանքները

Մշակել և իրականացնել մասնաճյուղի շարունակական զարգացման մարտավարություն

Մշակել և ներդնել վաճառքի ցուցանիշների բարելավվման գործիքակազմ

Կազմել և ներկայացնել վաճառքի վերաբերյալ հաշվետվությունները

Ձևակերպել ապրանքների պատվերները, ղեկավարել և վերահսկել ապրանքների մուտքագրման և գնավորման գործընթացը

Հաճախորդների բարձրակարգ սպասարկման ուղղությամբ իրականացնել հետևողական աշխատանքներ

Սահմանել աշխատանքի հերթափոխային գրաֆիկը, ընդմիջումների ժամանակացույցը

Գնահատել աշխատակազմի կատարողականը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ աշխատակիցների կատարողականի բարձրացման ուղղությամբ

Բարձրագույն կրթություն կառավարման, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում

Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

MS Office համակարգչային փաթեթի իմացություն

ՀԾ առևտուր կամ 1C:ERP Ձեռնարկությունների կառավարում համակարգերի իմացությունը ցանկալի է

Հաղորդակցման գերազանց հմտություններ

Առաջնորդություն

Ժամանակի կառավարում

Կազմակերպչական հմտություններ

Պատասխանատվություն

Բանակցություններ վարելու հմտություն

Որոշում կայացնելու և արագ կողմնորոշվելու ունակություն

Հետաքրքրված անձինք կարող են մինչև վերջնաժամկետի ավարտը hr@agat.am էլ․ հասցեին ուղարկել իրենց ինքնակենսագրականները` «Թեմա» բաժնում նշելով «Մասնաճյուղի կառավարիչ-Արթիկ» :

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 20 98 99 հեռախոսահամարով։

Kontakt osoba

Navedeno od strane poslodavca u oglasu — za pitanja i tvoju prijavu.