ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Հայաստան համահայկական հիմնադրամYerevanstaffamobjavljeno 10. 11. 2026.

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Աշխատավայր՝ Երևան, Բաղրամյան 26/1 Զբաղվածության տեսակ՝ ամբողջ դրույք Աշխատանքի ձևաչափ՝ առկա

Աշխատանքի նկարագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Դոնորների հետ հաղորդակցության մասնագետ» թափուր հաստիքի մրցույթ։

Նպատակն է՝

Ապահովել Հիմնադրամի գործող և պոտենցիալ դոնորների հետ համակարգված, շարունակական և արդյունավետ հաղորդակցությունը՝ նպաստելով երկարաժամկետ հարաբերությունների ձևավորմանը, դոնորների ներգրավվածության բարձրացմանը և Հիմնադրամի դրամահավաքի ու զարգացման նպատակների իրականացմանը։

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել դոնորների հետ ընթացիկ հաղորդակցությունը։
  • Վարել և թարմացնել դոնորների տվյալների բազան։
  • Համակարգել դոնորների հետ հանդիպումները, այցելությունները և հաղորդակցման այլ միջոցառումները։
  • Համակարգել և պատրաստել դոնորներին ներկայացվող հաշվետվությունները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ճշգրտությունը և ժամանակին ներկայացումը։
  • Պատրաստել և տարածել շնորհակալական, տեղեկատվական և հաշվետվողական հաղորդագրություններ։
  • Աջակցել դրամահավաքի արշավների և միջոցառումների կազմակերպմանը։
  • Հավաքագրել և համակարգել դոնորների վերաբերյալ տեղեկատվությունը և տրամադրել այն ղեկավարությանը։
  • Ապահովել դոնորների հարցումների և դիմումների ժամանակին ու պատշաճ արձագանքումը։
  • Համագործակցել հաղորդակցության, ծրագրային և այլ ստորաբաժանումների հետ՝ դոնորներին տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունն ու ճշգրտությունն ապահովելու նպատակով։
  • Նպաստել Հիմնադրամի ծրագրերի և նախագծերի հաջող իրականացմանը՝ ապահովելով իր պատասխանատվության ոլորտում սահմանված ծրագրային ցուցանիշների, ժամկետների և արդյունքների իրականացումը։
  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի, միջազգային հարաբերությունների, կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտում։
  • Դոնորների հետ հարաբերությունների կառավարման, հաճախորդների կամ շահակիցների հետ հաղորդակցության, գործընկերային հարաբերությունների, հաղորդակցության կամ զարգացման ծրագրերի ոլորտներում աշխատանքային փորձ։
  • Դոնորների հետ հաղորդակցության, տվյալների բազաների վարման, հարաբերությունների կառավարման, գործարար հաղորդակցության և հաշվետվողական հաղորդագրությունների պատրաստման սկզբունքների իմացություն։
  • Դոնորների, գործընկերների և շահակիցների հետ մասնագիտական հաղորդակցություն կազմակերպելու, տեղեկատվություն հավաքագրելու, համակարգելու և ներկայացնելու հմտություններ։
  • Տվյալների բազաների, CRM համակարգերի կամ տեղեկատվական ռեեստրների հետ աշխատանքի փորձ։
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն՝ C1 մակարդակով, ռուսերենի աշխատանքային իմացություն։
  • Արհեստական բանականության (AI) գործիքներն աշխատանքային առաջադրանքների կատարման համար արդյունավետ կիրառելու հմտություն։
  • Microsoft Office և տեղեկատվության մշակման գործիքների կիրառման հմտություններ։
  • Հաղորդակցման բարձր կարողություններ, հարաբերությունների կառուցման և պահպանման հմտություններ, կազմակերպվածություն, ուշադրություն մանրամասներին, նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմային աշխատանքի ունակություն։

Դիմելու կարգը

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը info@himnadram.org հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Դոնորների հետ հաղորդակցության մասնագետ»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30-ը։