Sales analyst

Պրեմիեր Ֆուդս ՍՊԸYerevanstaffamobjavljeno 13. 10. 2026.

Պրեմիեր Ֆուդս ընկերությունը փնտրում է պատասխանատու և վերլուծական մտածողությամբ վաճառքի վերլուծաբանի, ով սիրում է աշխատել թվերի հետ, կարողանում է տվյալներից օգտակար եզրակացություններ անել և ցանկանում է իր գիտելիքներով ու հմտություններով նպաստել ընկերության զարգացմանը։

Եթե դու սիրում ես վերլուծել, բացահայտել նոր հնարավորություններ և քո աշխատանքով ազդեցություն ունենալ ընդհանուր արդյունքների վրա, ուրախ կլինենք ողջունել քեզ մեր թիմում։

Հիմնական պարտականություններ՝

Վաճառքի տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն։

Վաճառքի պլանային և փաստացի արդյունքների համեմատություն, շեղումների բացահայտում և դրանց պատճառների վերլուծություն ու բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։

Վաճառքի բաժնի KPI-ների սահմանում, վերահսկում և արդյունավետության գնահատում։

Productivity KPI-ների ամսական հաշվետվությունների պատրաստում, ներկայացում և վերլուծություն։

Վաճառքի երթուղիների արդյունավետության գնահատում, անհրաժեշտության դեպքում՝ դրանց վերանայում և օպտիմալացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։

Վաճառքի բաժնի դեբիտորական պարտքերի ամսական վերլուծություն և շեղումների բացահայտում։

Ապրանքների վերադարձի պատճառների ուսումնասիրություն և վերլուծություն։

Ժամկետին մոտ ապրանքների իրացման և վերադարձի ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների պլանի մշակում։

Վաճառքի բաժնի աշխատակիցների բոնուսների հաշվարկ՝ սահմանված չափանիշներին համապատասխան։

Վերլուծությունների արդյունքների հիման վրա վաճառքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում։

Համագործակցություն այլ բաժինների հետ՝ տվյալների ճշգրտությունն ու հաշվետվությունների հավաստիությունն ապահովելու նպատակով։

Պահանջներ՝

Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

Բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։

Տվյալների վերլուծության կամ հարակից ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։

MS Excel ծրագրի լավ իմացություն։

Տվյալների վերլուծության, հաշվետվությունների և ներկայացումների պատրաստման հմտություններ։

Վերլուծական մտածողություն, թվերի հետ աշխատելու և տվյալների հիման վրա եզրակացություններ անելու ունակություն։

Պատասխանատվություն, ճշտապահություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։

Միաժամանակ մի քանի գործընթացներ և առաջադրանքներ կառավարելու, առաջնահերթություններ սահմանելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն։

Աշխատավարձերի հաշվարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

FMCG ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Մենք սպասում ենք քեզ, եթե ցանկանում ես՝

Կիրառել գիտելիքներդ իրական բիզնես խնդիրների լուծման մեջ։

Զարգացնել վերլուծական հմտություններդ և ձեռք բերել նոր մասնագիտական փորձ։

Աշխատել թիմում, որտեղ քո վերլուծություններն ու առաջարկությունները կարևոր են ընդհանուր արդյունքների համար։

Դիմելու կարգը

Եթե այս հնարավորությունը հետաքրքրեց քեզ, սիրով սպասում ենք քո ինքնակենսագրականին (CV-ին)՝ ծանոթանալու և համագործակցության հնարավորությունը քննարկելու համար։