Call Center Specialist
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ընդլայնում է թիմը և հրավիրում աշխատանքի Զանգերի սպասարկման մասնագետների
Աշխատանքի պայմաններ
Աշխատանքի վայրը․ Կոտայքի մարզ, Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի խճուղի, 122/1 շենք (Soft City)։ Աշխատանքն իրականացվում է բացառապես նշված հասցեում,
Տրանսպորտ ․ Տեղափոխությունն իրականացվում է ընկերության կողմից (ապահովվում է տրանսպորտ),
Աշխատանքային գրաֆիկ ․ Շաբաթական 5 աշխատանքային օր (հերթափոխային),
Օրական տևողություն ․ 9 ժամ (ներառյալ ընդմիջման ժամը),
Աշխատանքային ժամեր ․ 09:00 - 23:59 ընկած ժամանակահատվածում՝ ըստ գործատուի կողմից սահմանված հերթափոխային գրաֆիկի,
Իրականացնել հաճախորդների խորհրդատվություն հեռախոսի, ինտերնետային կայքի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի միջոցով,
Գրանցել, տեսակավորել, ձևակերպել և ուղղորդել խնդիրները
Բացահայտել համակարգի կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջները/բողոքները և անհրաժեշտության դեպքում վերահասցեավորել խնդիրը համապատասխան բաժին,
Կազմակերպության ծառայություններից օգտվող հաճախորդների տեխնիկական աջակցություն,
Ներկայացնել հաշվետվություն կատարված զանգերի վերաբերյալ՝ ըստ վերադասի կողմից մշակված ձևաչափի
Պաշտոնից բխող այլ պարտականություններ
Բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն,
Հայերենի գերազանց իմացություն,
Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
Ռուսերեն, անգլերեն լեզուների վարժ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
Աշխատանքային փորձը կոնտակտային կենտրոնում կդիտարկվի որպես առավելություն,
Համակարգչային հմտություններ,
Պատասխանատվության բարձր զգացում,
Արագ կողմնորոշվելու կարողություն, սթրեսակայունություն
ՄԵԶ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
Աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր արտոնություններ,
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ,
Բժշկական ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայում,
Կորպորատիվ միջոցառումներ,
ներքին մարզասրահ, յոգայի գոտի