Արտադրական բաժնի ղեկավար
Աթենք ընկերությունը հայտարարում Է մրցույթ՝ Արտադրական բաժնի ղեկավար թափուր աշխատատեղի համար: Արտադրական բաժնի ղեկավարը պատասխանատու կլինի Գետամեջում արտադրական հինգ ենթաբաժինների գործընթացների կազմակերպման, պլանավորման և վերահսկման համար:
Արտադրական տեղամասերի աշխատանքի պլանավորում և վերահսկում
Խնդիրների սահմանում, արտադրական առաջադրանքների և պլանների կատարման վերահսկում
Արտադրական տեղամասերի աշխատակիցների աշխատանքի նորմավորում
Համագործակցություն տեղամասի ղեկավարների հետ, խնդիրների լուծման մեխանիզմների մշակում և ներդրում
Արտադրական գործընթացների օպտիմալացում, խոտանի նվազեցման ուղիների մշակում
Նյութատեխնիկական բազայի պլանավորում, քանակական և որակական խնդիրների լուծում
Պատվերների՝ ժամանակին արտադրելու վերահսկողություն
Արտադրության անխափան աշխատանքի ապահովում
Կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում
Հաշվետությունների կազմում և ներկայացում
Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանում
Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, կառավարման կամ տեխնոլոգիական ոլորտներում)
Ղեկավարման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում
Առնվազն 100 աշխատակցի ղեկավարման փորձ
Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես` MS Excel ծրագրի իմացություն
Զարգացած վերլուծական միտք և նախաձեռնողականություն
Նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն
Կազմակերպչական գերազանց հմտություններ
Օտար լեզուների իմացություն
Դիմելիս խնդրում ենք վերնագրում նշել աշխատատեղի անվանումը` Արտադրական բաժնի ղեկավար: