Համակարգերի ինժեներ-նախագծող

ARTYerevanstaffamobjavljeno 12. 11. 2026.

«Արթ-Գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով նորարարական ինտեգրված լուծումներ շինարարության և ՏՏ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծումներ՝ պլանավորումից մինչև իրականացում, ընդգրկելով շինարարական և ինժեներական ծառայությունների ամբողջական ցիկլը։

Ներկայումս փնտրում ենք թույլ հոսանքի համակարգերի ինժեներ-նախագծող, ով պատասխանատու կլինի թույլ հոսանքի համակարգերի նախագծման, տեխնիկական լուծումների մշակման և նախագծային փաստաթղթերի պատրաստման համար՝ ապահովելով տեսահսկման, մուտքի վերահսկման, անվտանգության, ազդանշանային, կառուցվածքային մալուխային և այլ թույլ հոսանքի համակարգերի արդյունավետ, հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ նախագծային լուծումները։

  • Իրականացնել թույլ հոսանքի համակարգերի նախագծում՝ համաձայն տեխնիկական առաջադրանքների և գործող նորմատիվ պահանջների։
  • Նախագծել տեսահսկման (CCTV), մուտքի վերահսկման (Access Control), անվտանգության և հակահրդեհային ազդանշանային համակարգեր։
  • Իրականացնել կառուցվածքային մալուխային համակարգերի (SCS), համակարգչային և հեռահաղորդակցական ցանցերի նախագծում։
  • Մշակել համակարգերի կառուցվածքային և ֆունկցիոնալ սխեմաներ, սարքավորումների տեղակայման և մալուխային ուղեգծերի գծագրեր։
  • Կատարել անհրաժեշտ տեխնիկական հաշվարկներ, ընտրել համապատասխան սարքավորումներ և նյութեր։
  • Կազմել սարքավորումների և նյութերի մասնագրեր (BOM), տեխնիկական նկարագրեր և նախագծային փաստաթղթեր։
  • Ուսումնասիրել պատվիրատուի պահանջները և առաջարկել տեխնիկապես հիմնավորված ու օպտիմալ լուծումներ։
  • Համագործակցել էլեկտրատեխնիկական, ՏՏ, շինարարական և այլ ինժեներական ստորաբաժանումների հետ։
  • Իրականացնել նախագծերի տեխնիկական համաձայնեցումներ և անհրաժեշտ փոփոխություններ։
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել օբյեկտների տեղազննմանը, մոնտաժային աշխատանքների տեխնիկական վերահսկմանը և համակարգերի փորձարկմանը։
  • Ապահովել նախագծերի համապատասխանությունը գործող տեխնիկական ստանդարտներին և անվտանգության պահանջներին։
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ էլեկտրատեխնիկայի, հեռահաղորդակցության, ավտոմատացման կամ հարակից ոլորտներում։
  • Թույլ հոսանքի համակարգերի նախագծման ոլորտում աշխատանքային փորձ։
  • Տեսահսկման, մուտքի վերահսկման, անվտանգության ազդանշանային և ցանցային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն։
  • AutoCAD ծրագրի լավ իմացություն։
  • Revit կամ այլ նախագծային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • IP ցանցերի, PoE տեխնոլոգիայի, օպտիկամանրաթելային և պղնձե մալուխային համակարգերի վերաբերյալ գիտելիքներ։
  • Տեխնիկական գծագրեր, սխեմաներ և նախագծային փաստաթղթեր կազմելու և ընթերցելու կարողություն։
  • Միջազգային տեխնիկական ստանդարտների և նախագծման նորմերի իմացություն։
  • Տեխնիկական խնդիրները վերլուծելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու կարողություն։
  • Թիմում աշխատելու, աշխատանքները պլանավորելու և սահմանված ժամկետները պահպանելու հմտություններ։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ՝ Ձեր փորձին և մասնագիտական հմտություններին համապատասխան։
  • Համակարգերի նախագծման ոլորտում մասնագիտական զարգացման և վերապատրաստման հնարավորություններ։
  • Դինամիկ և զարգացող աշխատանքային միջավայր։
  • Մասնակցություն տեղական և միջազգային նշանակության խոշոր նախագծերի՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և նորարարական ինժեներական լուծումներ։