Database Developer
Obavezno:Data
SQL տվյալների բազաների մշակման մասնագետը պատասխանատու է տվյալների բազաների աշխատանքի, ամբողջականության, հարցումների և ընթացակարգերի, ինչպես նաև տվյալների բազաների վերաբերյալ առանձին հաշվետվություններ կազմելու համար՝ MS SQL/PostgreSQL Server-ի հիման վրա: Լրացուցիչ պահանջները ներառում են տվյալների բազաների մշակում, կայունության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի ապահովում:
- Տվյալների բազաների համար բարձրորակ լուծումների մշակում
- Պահպանված ընթացակարգերի ու գործառույթների մշակում, ներդրում և օպտիմալացում` T-SQL, PL/SQL կիրառմամբ
- Աջակցություն տվյալների բազաների գործառնական արդյունավետության ապահովման և բարձրացման գործում
- Հաշվետվությունների համապատասխան, կիրառելի ձևանմուշների մշակում
- Ծավալուն հարցումների մշակում հավելվածների և բիզնես վերլուծության գծով հաշվետվությունների համար
- Պատասխանատվություն այլ համակարգերի հետ ինտեգրման և հաշվետվություններին ներկայացվող տարբեր պահանջների ներդրման համար
- Առկա SQL հարցումների վերլուծություն կատարողականի բարելավման նպատակով, խնդիրների կարգավորում
- ETL գործիքների կիրառում
- Մշակված լուծումների փորձարկում
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է համակարգչային գիտությունների կամ նմանատիպ ոլորտում)
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
- MS SQL Server 2012/2016-ի կամ ավելի արդիական տարբերակի, PostgreSQL սերվերի հետ աշխատելու փորձ, ներառյալ Query Analyzer գործիքի, պահպանվող ընթացակարգերի, Jobs և Profiler գործիքների կիրառումը
- Հստակեցնել տվյալների վերաբերյալ ոչ հստակ հարցումները բիզնես շահագրգիռ կողմերի հետ՝ նախքան մշակման գործընթացի մեկնարկը
- Նախագծել տվյալների մոդելներ, որոնք հում տվյալները վերափոխում են մշակված, վստահելի և բիզնեսի համար կիրառելի տվյալների հավաքածուների։
- PL/SQL, T-SQL-ի հետ աշխատելու փորձ
- Հարցումների կատարման ծրագրերի իմացություն
- Ինդեքսավորման, հարցումների կատարման և նորմավորման գործիքների լավ իմացություն
- Հարաբերական տվյալների բազայի կառավարման համակարգի լավ իմացություն
- Տվյալների բազայից տվյալների արտահանման և ըստ օգտագործողների պահանջների խմբավորման հմտություններ
- Power BI և SSRS-ի հետ աշխատելու փորձ
- Excel ծրագրում տվյալների կառավարման սկզբունքների իմացություն
- XML/JSON իմացություն
- Անգլերենի լավ իմացություն
- Լարված պայմաններում աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվության զգացում
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ`* Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`*
- Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն