Ավագ հաշվապահ

Yessayan & PartnersYerevanstaffamfoilsithe 10/11/2026

Yessayan & Partners-ը իրավաբանական, փաստաբանական, հարկային, ֆինանսական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը համախմբում է տարբեր ոլորտներում մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող մասնագետների։ Մեր գործունեության հիմքում ընկած են պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, փոխադարձ վստահությունը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորումը։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր հաջողված աշխատանքի հիմքում կանգնած է ուժեղ թիմը։ Այդ իսկ պատճառով կարևորում ենք այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորումը, որտեղ խրախուսվում են մասնագիտական զարգացումը, նախաձեռնողականությունը, գիտելիքների փոխանակումը և փոխադարձ հարգանքը։

Yessayan & Partners-ում մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ հնարավորություն ունի զարգանալու և իր ներդրումն ունենալու ինչպես թիմի, այնպես էլ ընկերության առաջընթացում։

Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել վստահելի և որակյալ մասնագիտական աջակցություն՝ կառուցելով կայուն և երկարաժամկետ համագործակցություն։

Ներկայումս փնտրում ենք Ավագ հաշվապահ, ով ապահովելու է գործընկեր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման արդյունավետ, ճշգրիտ և օրենսդրությանը համապատասխան վարումը, ֆինանսական և հարկային հաշվետվությունների ժամանակին պատրաստումն ու ներկայացումը։

  • Ամբողջական հաշվապահական հաշվառման վարում ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին
  • Բանկային գործարքների ձևակերպում և հաշվառում ՀԾ հաշվապահ ծրագրում
  • Հաշվարկային փաստաթղթերի հաշիվների դուրս գրում
  • Գործարքների ճշգրիտ մուտքագրում ծրագրային բազաներում և փաստաթղթավորում,
  • ԵՏՄ ներմուծման և արտահանման հայտարարագրերի ներկայացում, վիճակագրական հաշվետվությունների ներկայացում,
  • Առհաշիվ գործարքների վարում և փաստաթղթերի գրանցում
  • Աշխատավարձի հաշվարկ և վճարումների իրականացում
  • Բարձրագույն և / կամ մասնագիտական կրթություն իր պաշտոնին համապատասխան ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • Հարկային բնույթի հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն ՝ B1 մակարդակ
  • Համակարգչային ծրագրերի /MS Office / իմացություն
  • ՀԾ ծրագրի իմացություն
  • Taxservice էլեկտրոնային համակարգի իմացություն
  • Պատասխանատվության զգացում և պարտաճանաչություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Գրաֆիկ՝ լրիվ դրույք, երկուշաբթից ուրբաթ
  • Ժամային գրաֆիկ՝ 09:00 - 18:00 կամ 09։30-18։30
  • Աշխատավայր՝ ՀՀ, ք․ Երևան, Ն․ Ադոնցի 6/1, 54 տարածք