Տնօրենի տեղակալի վարորդ

VTB Bank (Armenia)Yerevanstaffamfoilsithe 18/08/2026

Ապահովել տնօրենի տեղակալի անվտանգ, ժամանակին և հարմարավետ տեղափոխումը, ինչպես նաև ծառայողական ավտոմեքենայի պատշաճ շահագործումը, սպասարկումն ու պահպանությունը:

Ապահովել տնօրենի տեղակալի անվտանգ և ժամանակին տեղափոխումը՝ ըստ հաստատված աշխատանքային գրաֆիկի և հանձնարարականների։

Նախապես ուսումնասիրել երթուղիները՝ հաշվի առնելով ճանապարհային իրավիճակը և հնարավոր խցանումները։

Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և անվտանգ վարելու սկզբունքները։

Մշտապես հետևել ծառայողական ավտոմեքենայի տեխնիկական վիճակին։

Ապահովել ավտոմեքենայի մաքրությունն ու պատշաճ արտաքին և ներքին տեսքը։

Վարել անհրաժեշտ հաշվառումները (վազք, վառելիքի ծախս, տեխնիկական սպասարկման գրանցումներ և այլն)։

Պահպանել տնօրենի տեղակալի երթուղիների, հանդիպումների և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը։

Անմիջապես տեղեկացնել ղեկավարությանը ավտոմեքենայի անսարքությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների կամ այլ արտակարգ իրավիճակների մասին։ 

Կատարել ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականներ։ 

Առնվազն միջնակարգ կրթություն (բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն)։

B կարգի գործող վարորդական իրավունք։

Առնվազն 3–5 տարվա վարորդական աշխատանքային փորձ։

Երևանի և Հայաստանի ճանապարհային ցանցի լավ իմացություն։

Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն։

Ավտոմեքենայի տեխնիկական կառուցվածքի և շահագործման հիմնական սկզբունքների իմացություն։

Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։

Պատասխանատվության բարձր զգացում։

Ազնվություն և բարեվարքություն։

Կարգապահություն և ճշտապահություն։

Զսպվածություն և սթրեսակայունություն։

Բարձր հաղորդակցման մշակույթ։

Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։

Կոկիկ արտաքին տեսք և ծառայողական էթիկայի պահպանում։

Աշխատակիցը պատասխանատվություն է կրում՝

Ծառայողական ավտոմեքենայի անվտանգ շահագործման,

ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման,

իրեն վստահված գույքի պահպանության,

ծառայողական տեղեկատվության գաղտնիության պահպանման,

աշխատանքային կարգապահության և ներքին կանոնակարգի պահպանման համար։